Հովսեփյան. Իշխանությունների կողմից հայ զինվորների դիակների պղծումը հնչեղ ապտակ է հայ ժողովրդին
Ուզում եմ հասկանալ` այստեղ ներկա Ազգային ժողովի պատգամավորներն իրոք ապրում են Հայաստանում, թե՞ ինչ-որ այլ երկրում` մեր իրականությունից կտրված: Այս մասին հունիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Նրա խոսքով` հասարակությունը իշխող բլոկից որևէ արձագանք չի տեսել դեպքի կապակցությամբ: «Ընդ որում, դուք բոլորդ քաջ տեղյակ եք այդ մասին, քանի որ ես անձամբ ձեզ ծանոթացրել եմ այս խնդրին դեռ անցյալ տարվա դեկտեմբերին»,- ասաց Հովսեփյանը:
Նա նաև ավելացրեց, որ այս քայլը հնչեղ ապտակ է հայ ժողովրդին: «Ես ուզում եմ հասկանալ. դա նորմա՞լ է ձեզ համար: Նորմա՞լ է, որ առողջապահության նախարարի պաշտոնակատարը մի քանի օր անընդմեջ ինչ-որ արդարացումներով է հանդես գալիս: Ձեզ համար նորմա՞լ է, որ երեկ առավոտյան ադրբեջանցիները հերթական անգամ ստորացրեցին մեր իսկ տարածքում գտնվող մեր զինվորներին: Եկեք հասկանանք` մենք ենք տերը մեր երկրի, թե՞ պարզապես ինչ-որ պաշտոններ ենք զբաղեցնում»,- վրդովվեց Հովսեփյանը` պատգամավորներին հորդորելով պատշաճ արձագանքել երկրի ներսում տիրող իրավիճակին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".