Սերժ Սարգսյան․ Միջանցքի մասին խոսք լինել չի կարող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք չենք կարող միջանցք տալ որևէ մեկին։ Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Ես տեղյակ չեմ այդ միջանցքից։ Մենք չենք կարող միջանցք տալ որևէ մեկին։ Ո՞նց կարող ենք միջանցք տալ, ինչի՞ համար միջանցք տանք»,- ասել է երրորդ նախագահը։
Ճշտող հարցին՝ արդյոք ինքը դե՞մ է միջանցք տալուն, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հարյուր տոկոս։ Որ պիտի տարածաշրջանում այդ կոմունիկացիաները բացվեն, այդտեղ խնդիր չկա, բայց ի՞նչ միջանքի մասին է խոսքը. այսինքն՝ մենք պարտավո՞ր ենք իրենց միջանցք տալ, ո՞ր թղթով, ո՞ր պայմանավորվածությամբ, ինչի՞ համար»։
Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը պայմանավորվածության մասին տեղյակ չի. «Եթե մենք սրանց ճանապարհենք, ես վստահեցնում եմ՝ որևէ իշխանություն չի մտածի ինչ-որ միջանցքի մասին։ Միջանցքի մասին խոսք լինել չի կարող»։
Անդրադառնալով միջանցք տալու վտանգավորությանը՝ երրորդ նախագահը նշել է. «Դու արդեն ասում ես միջանցք, հարց է առաջանում՝ ի՞նչ միջանցք, ո՞ւմ վերահսկողության տակ է լինելու։ Մենք ո՞նց կարող ենք մեր տարածքից ինչ-որ մի հատված առանձնացնել, ասել՝ այս հատվածը տալիս ենք էս մեկի վերահսկողության տակ. բացառված է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.