Последние новости

Արդեն գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ արդեն իսկ գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը, այն իր գործունեությունն իրականացնելու է թափանցիկության ապահովմամբ և հաշվետվողականությամբ։

Տեղեկացնում եմ, որ բոլոր մեր համակիրները, գաղափարակիցները կարող են մասնակցություն ունենալ Հիմնադրամի գործունեությանը, համալրում կատարելով հետևյալ հաշվեհամարին՝ 103009090202։

Պարզաբանեմ նաև, որ Ընտրական օրենսգրքի համաձայն` համալրման գումարը նման դեպքերում չի կարող գերազանցել 500,000 ՀՀ դրամը, պարտադիր է նշել համալրում կատարողի անձնական տվյալները:

Ուշադրություն դարձրեք, որ իրավաբանական անձինք և կազմակերպությունները ՉԵՆ կարող կատարել համալրում։ Կարգավորումը վերաբերվում է միայն ֆիզիկական անձերի։

Վստահ ենք՝ ամեն ինչ լավ է լինելու»։

Panorama.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ