Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ․ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում և՛ Օնիկ Գասպարյանը, և՛ Դավիթ Տոնոյանը մանրամասն զեկուցել են, որ շանս չունենք, պարտվում ենք։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։
«Նույնը հաստատել է նաև պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանը։ Նիստին ներկա են եղել նաև Հանրապետության նախագահն ու Վեհափառը, որը շատ անհանգստացած ելույթ է ունեցել, թե ինչ է լինելու արցախահայության ճակատագիրը։
«Շուշին ու Հադրութի կեսը մերն էր։ Ի զարմանս ինձ ոչինչ չասվեց վարչապետի կողմից, որ ՌԴ-ն կոնկրետ արդբեջանցիների հետ համաձայնություն են ձեռք բերել, որ պատերազմական գործողությունները դադարեցվեն, զորքերը կանգ առնեն նույն դիրքերում, որտեղ, որ այդ պահին գտնվում են և խաղաղապահ զորքեր մտցնեն Արցախի տարածք։ Եթե Փաշինյանն այդ ժամանակ ընդուներ պատերազմը կանգնեցնելու առաջարկը հազարավոր զոհեր չէինք ունենա, և առաջինն ինքը կծափահարեր նրան։
«Նոյեմբերի 7-ին ինձ հետ կապնվեցին իմ ռուս գործընկերներից, ասացին, որ հիմա ուսումնասիրում են քարտեզները, արդեն Շուշին հանձնվել էր, և տեսնում ենք, որ դուք պարտվում եք Ստեփանակերտն է ռիսկային, ասեցին, որ ձեր ղեկավարին առաջարկություններ է արվել, ինչու է դա մնում անարձագանք։ Բառացի թելադրեցին առաջարկությունների մասին, որի մեջ ամենակարևորն այն էր, որ հնարավորությունը կար ռուսական խաղաղապահ ուժերը մտնեին Արցախ և կանգնեցնեին պատերազմական գործողությունները դրանով իսկ հասկանալի էր դառնում, որ կանխվելու էր Ստեփանակերտի անկումը։ Խնդրեցի ժամանակ, կապնվեցի վարչապետի հետ ասացի առաջարկություններ են արվել ուզում եմ իմանալ ինչու չեն ընունվում այդ առաջարկները և երկրորդը՝ հանրության քննարկմանը չէ, ազգի համար կարևորագույն հարցեր են, խնդրեցի ընդունել ինձ, պատասխանը եղավ, որ հիմա զբաղված եմ, չեմ կարող ընդունել»,- ասաց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.