Աբովյանի դիահերձարանի միջադեպի մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ
Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։ Հաշվի առնելով խնդրո բացառիկությունը՝ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը նախանձախնդիր է լինելու հարուցվածի ողջ ընթացքի հետևողական լուսաբանման հարցում, հետևելու է, որ բոլոր մեղավորները պատասխանատվություն կրեն օրենքի ողջ խստությամբ, մանր «ձկներով» բավարարվելու փորձ չարվի, այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն։
«Մեր զավակների մասունքները ոչ երեկ, ոչ էլ առաջին օրն են հայտնվել դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի ու նման այլ մասնաճյուղերում։ Այդ մասին հաստատապես տեղյակ է եղել ինչպես Առողջապահության ներկայիս նախարարը (հասարակական հնչեղության մակարդակով նա ընդունել է մեղքի իր բաժինը), այնպես էլ նրա նախորդը, ով իշխանական բուրգի հանգուցային դերակատարներից է։
Հարկավ մենք համոզված չենք, որ Արսեն Թորոսյան մակարդակում օղակը փակվում է։ Այդպես կարծելու հիմքերը տվողը ՀՀ վարչապետի ժ/պ-ն է, ում հավաստմամբ առողջապահության նախարարը չի կարող «ամեն օր գնալ և բոլոր տեղերը պտտվել»։ Ահա թե պետական բարձր մակարդակով ինչի են հավասարեցվում մեր զոհերի մասունքների նկատմամբ վերաբերմունքն ու պահպանման տեղերը։
Սթափ արձագանքի մեր սպասումը մեր իրավապահ մարմիններից է՝ հավատարիմ մնալ իրենց մասնագիտական կոչմանն ու մինչև վերջին մարդն ի հայտ բերել ազգային այս խայտառակության հեղինակներին», - նշված է հայտարարությունում, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 10:04
Организованная антинациональными властями кампания против Армянской Апостольской Церкви является экзистенциальной угрозой для сохранения национальной идентичности и суверенитета государства. Эта атака носит стратегический характер и строится вокруг двух взаимосвязанных этапов, которые можно назвать «программой минимум» и «программой максимум».
-
2025-06-03 10:00
После того, как в Сирии пала власть Башара Асада, а Израиль провел серию относительно удачных операций против ХАМАС и «Хезболлы», влияние Ирана на Ближнем Востоке заметно ослабло.
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.