«Շիրակ» օդանավակայանը 2 ամիս չի գործելու
«Շիրակ» օդանավակայանի աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն. իրականացվելու են շինարարական աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում սույն թվականի հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես, իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում:
Նշենք, որ օդանավակայանի վազքուղին վերջին անգամ կապիտալ նորոգվել էր 2007թ.-ին:
Շինարարական աշխատանքների ընթացքում ժամանակավորապես կդադարեցվեն օդանավակայանի աշխատանքները, որի մասին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջների համաձայն նախապես տեղեկացվել է համապատասխան ավիացիոն մարմիններին:
Մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են շինարարարական աշխատանքներ, որպեսզի օդանավակայանը ծառայի նաև ռազմական օդանավերի համար, ցանկանում ենք նշել, որ օդանավակայանի աերոդրոմը համարվել և շարունակում է համարվել համատեղ բազավորման աերոդրոմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի և ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ինքնաթիռների և ուղղաթիռների համար, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: