2022-ին մեր երկիրը Եվրոպայից հյուրեր է ունենալու
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը 2022 թվականին կանցկացվի Հայաստանում։ Տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նման որոշում է կայացվել քիչ առաջ Աթենքում, որտեղ այս օրերին անցկացվում է ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստը։
Զբոսաշրջության կոմիտեն Աթենքից այլ ուրախալի լուր էլ է հաղորդում։
«Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար` ստանալով 24 կողմ ձայն Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետություններից»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչներին Հայաստանի հանդեպ ցուցաբերած վստահության համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.
-
2025-04-19 15:19
Самостоятельность нового мэра Гюмри Вардана Гукасяна в подходах к решению ключевых проблем станет залогом развития контактов и сотрудничества между Гюмри и российскими регионами, заявил консул России в Гюмри Игорь Титов.
-
2025-04-19 15:17
Вклад армянского народа в Великую Победу неоспорим, и у попыток переписать историю нет перспектив. Об этом заявил советник посольства России в Армении Александр Новиков на обсуждении "Вклад армянского народа в победу над фашизмом", организованном Республиканской партией Армении.
-
2025-04-19 15:16
Новоизбранный глава общины Паракара Володя Григорян 19 апреля официально принял присягу. Члены фракции правящей в Армении партии «Гражданский договор» в заседании не участвовали.