ՔԿ․ Զինծառայողների դիերի և մասունքների պահման պայմանները չեն համապատասխանել պահանջներին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերի՝ ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում պահման ընթացքում տեղ գտած խախտումները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՔԿ-ից։
2021թ. մայիսի 31-ին տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում՝ դիեր պահելու համար չնախատեսված սենյակներում, պարկերում, դիեր կան:
Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զոհված զինծառայողների դիերն ու մասունքները, պոլիէթիլենային պարկերով, տեղափոխվել են ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի նկուղային հարկ:
Նշված կենտրոնի բաժնի վարիչը, նախապես տեղեկացված լինելով սառնարանների առկայության ու դրանցում դիեր պահելու համար նախատեսված ազատ տեղերի բացակայության մասին, 2021թ. մայիսի 28-ին, առանց որևէ հիմնավորման և փաստաթղթային հաշվառման, ընդունել և կենտրոնի նկուղային հարկում պահել է նշված դիերն ու մասունքները:
Պարզվել է, որ սենյակները, որտեղ դիերն ու մասունքները տեղափոխվել են, չեն ունեցել պահման համար անհրաժեշտ պայմաններ, մասնավորապես՝ օդափոխման և ջերմային համակարգեր, ինչն արձանագրվել է 2021թ. մայիսի 31-ին կատարված դեպքի վայրի զննությամբ և այլ քննչական գործողություններով:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 18:16
Таиланд объявил о введении военного положения в восьми районах на границе с Камбоджей. Об этом, как передает Thai PBS, говорится в заявлении военного командования пограничной обороны Таиланда в провинциях Чантхабури и Трат.
-
2025-07-25 18:12
В рамках международной конференции по охране природы и окружающей среды, проходящей в Республике Алтай, представитель Министерства окружающей среды Армении Воскеат Григорян выступила с докладом, в котором представила уникальный природный мир Армении и возможности экотуризма.
-
2025-07-25 18:11
Европейский союз наносит армянскому народу серьезный ущерб, закрывая глаза на репрессии властей Армении. Об этом этом написал в соцсети экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-25 18:09
Администрация турецкой провинции Тунджели запретила армянской фольклорной группе «Возвращение» выступление на 23-м Фестивале культуры и природы «Мунзур». Об этом пишет ermenihaber.am.