ԱՄՆ պետական նախկին ծառայողները Բայդենին հորդորել են Պուտինի հետ քննարկել ՀՀՊ համակարգի սահմանափակումը
Ամերիկացի վաթսուներեք նախկին ռազմահրամանատարներ, պաշտոնատար անձինք և օրենսդիրներ կողմ են արտահայտվել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի սահմանափակմանը և նախագահ Ջո Բայդենին կոչ են արել քննարկել այդ հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ: Նրանք հինգշաբթի Սպիտակ տան ղեկավարին ուղարկած և Կենսունակ աշխարհի խորհրդի (Совет за жизнеспособный мир) հասարակական կազմակերպության կայքում տեղադրված իրենց նամակում նշել են, որ «ՀՀՊ-ի հարցը պետք է ներառվի Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցություններում», - հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի և ամերիկյան պաշտպանությունը հաղթահարելու նպատակով Ռուսաստանի ու Չինաստանի կողմից մշակվող նոր համակարգերի միջև սպառազինությունների մրցավազքը դադարեցնելու հնարավորություն կա», - կարծում են նամակի հեղինակները: «ՀՀՊ-ի էշելոնացված համակարգ տեղակայելու ԱՄՆ ներկայիս ծրագրերը և տիեզերքում սենսորներ տեղակայելու միջոցով գերձայնային հրթիռներին հետևելու և որսալու միջոցներ ձեռք բերելու ցանկությունը սպառնում է միջուկային զենք ունեցող պետությունների ռազմավարական կայունությանը»:
Ինչպես նշվում է նամակում, ԱՄՆ-ի կողմից անցկացվող հակահրթիռային պաշտպանության բաղադրիչների փորձարկումները անհանգստություն են առաջացնում Մոսկվայում և, ի վերջո, «հանգեցնելու են ԱՄՆ անվտանգության խաթարմանը, քանի որ այս համակարգը հաղթահարելու համար Ռուսաստանը ի պատասխան նոր զենք է ստեղծում»: «Ռազմածովային ուժերի նավերի վրա Aegis ՀՀՊ-ի որսացող նոր համակարգերի ստեղծման և նման համակարգով հագեցած Էսկադրային ականակիրների ստեղծման կասեցումը կարող է ռազմավարական կայունության վերականգնման և միջուկային զենքի մրցավազքի դադարեցման առաջին քայլը դառնալ», - գրել են ուղերձի հեղինակները:
Նրանք հիշեցնում են, որ «1950-ականներից ի վեր ԱՄՆ-ն արդեն ավելի քան 400 միլիարդ դոլար է ծախսել ՀՀՊ տարբեր բաղադրիչների վրա»: Սակայն, օրինակ, հորերի մեջ տեղակայված հրթիռներ որսացող համակարգերը դեռևս չեն ցուցադրել թիրախները արդյունավետորեն խոցելու իրենց ունակությունը. հեշտացված պայմաններում կատարված 19 փորձարկումներից միայն 11-ն է հաջողվել, նշել են նամակի հեղինակները:
Նամակը ստորագրողների թվում են պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Փերին, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Գարդը, որը ժամանակին ղեկավարել է Պաշտպանության ազգային համալսարանը, Ջորջ Բուշի՝ Ռուսաստանի հարցերով նախկին օգնական Թոմաս Գրեմը, նախագահ Բարաք Օբամայի՝ անվտանգության հարցերով նախկին օգնական Բեն Ռոուդսը, ԱՄՆ պետքարտուղարի՝ միջազգային անվտանգության և չտարածման հարցերով նախկին օգնական Թոմաս Քանթրիմենը, նախկին սենատորներ Թոմ Հարկին և Գերի Հանթը:
Պուտինը և Բայդենը հանդիպելու են Ժնևում հունիսի 16-ին: Ինչպես Կրեմլում են նշել, նախատեսում են քննարկել երկկողմ հարաբերությունների վիճակը և դրանց զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական թեմաները՝ ներառյալ համավարակի դեմ պայքարում փոխգործակցությունը և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.