Համավարակի պատճառով համաշխարհային տնտեսական անկումն ամենակտրուկն էր
Համաշխարհային տնտեսությունն արդեն վերադառնում է նորմալ կյանքի համավարակից հետո, որի անկումն ամենակտրուկն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից ի վեր: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ այժմ համաշխարհային տնտեսությունում նկատվում են դրական միտումներ: «Չնայած անցած տարվա անկման խորությանը, որը, փորձագետների կարծիքով, դարձել էր ամենակտրուկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից ի վեր, արդեն կարելի է վստահաբար ասել, որ համաշխարհային տնտեսությունը վերադառնում է նորմալ կյանքի»,-ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ այս տարի համաշխարհային ՀՆԱ-ի աճը կլինի արդեն աննախադեպ բարձր՝ սկսած նախորդ դարի 70-ականներից: Փորձագետները նշում են 6-տոկոսանոց աճի մասին, պարզաբանել է նախագահը:
«Այդ հարցում, իհարկե, ազդել են մասշտաբային, արտասովոր որոշումենրը, որոնք կայացվել են ամբողջ աշխարհում տնտեսական իշխանությունների կողմից»,-համարում է Պուտինը: «Ընդ որում՝ փորձը ցույց է տվել, որ ներկայիս ճգնաժամը հաղթահարելու համար դրամավարկային քաղաքականության միայն ավանդական միջոցները բավարար չեն»,-ամփոփել է նա:
Աշխարհում տնտեսության վերականգնումը տեղի է ունենում անհամաչափ, ինչն առաջացնում է սոցիալական և տնտեսական ռիսկեր փոխկապակցված աշխարհի զարգացման և համընդհանուր անվտանգության համար, նշել է Պուտինը:
«Մենք տեսնում ենք, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը տեղի է ունենում անհամաչափ՝ նկատի ունենալով տարբեր երկրների տարբեր հնարավորությունները: Դա հղի է դիսբալանսների ուժգնացմամբ, առանձին երկրների ներսում, ինչպես նաև դրանց միջև կյանքի որակի բևեռացման մեծացմամբ»,-ասել է Պուտինը: Նախագահի խոսքով՝ դրա հետևանքով ի հայտ են գալիս լուրջ քաղաքական, տնտեսական և սոցիալական ռիսկեր ժամանակակից, փոխկավապցված աշխարհի զարգացման և համընդհանուր անվտանգության համար:
Պուտինը նշել է, որ տնտեսության արագ վերականգնման գործում առանցքային դեր է խաղում բյուջետային քաղաքականությունը, որը զարգացող երկրներում առաջին անգամ է այդքան ակտիվ աջակցություն ստացել կենտրոնական բանկերի կողմից: Նա նշել է, որ առաջատար տնտեսություններում գործնական ակտիվությունը խթանելու համար ռեսուրսների գործիքակազմը շատ ավելի մեծ է: Պուտինը ներկայացրել է վիճակագրությունը, ըստ որի՝ անցած տարի զարգացած երկրներում բյուջեի դեֆիցիտը միջինում կազմել է ՀՆԱ-ի 10 տոկոսը, իսկ զարգացողներում՝ շուրջ 5 տոկոսը:
«Մենք գիտենք, որ այդ դեֆիցիտների շնորհիվ են հիմնականում ֆինանսավորվում հակաճգնաժամային լուծումները: և այն, որ հակաճգնաժամային լուծումները կան, դրանք ֆինանսավորվում են, դա, իհարկե, լավ է, դրական միտում է»,-նշել է նախագահը, սակայն հղում արել երկրների զարգացման անհամաչափությանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 11:24
Секретарь фракции «Честь имею» Тигран Абрамян на своей странице в Facebook прокомментировал обострение ситуации вокруг Ирана и возможные последствия для региона.
-
2025-06-14 11:22
Переговоры между Вашингтоном и Тегераном, касающиеся иранской ядерной программы, утратили свой смысл после израильской атаки. Об этом заявил официальный представитель министерства иностранных дел Исламской Республики Эсмаил Багаи, пишет Tasnim.
-
2025-06-14 11:18
В ходе ответной операции «Истинное обещание III», проведенной Ираном, были поражены три израильские авиабазы, которые использовались в качестве стартовых площадок для ударов по Ирану, сообщил бригадный генерал Ахмади Вахиди, главный советник командующего Корпусом стражей исламской революции, передает Tasnim.
-
2025-06-14 11:18
Антикоррупционный комитет Армении в преддверии выборов возбудит новые громкие уголовные дела, пишет газета "Паст".