«Ժողովուրդ». ՀԱՊԿ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԱՐՁԱԳԱՆՔԸ. ԻՆՉՊԵՍ Է ԸՆԿԱԼՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՑԸ ԵՎՐՈՊԱ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս օրերին լայն թափով ընթանում են «Գրոմ-2021» հատուկ զորավարժությունների նախապատրաստման շտաբային բանակցություններ:
Այն անցկացվելու է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների ներգրավմամբ: ՀՀ տարածքում անցկացվելիք զորավարժությունների ընթացքում երկու փուլով կմշակվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների պրակտիկ գործողություններ` զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, ԱԹՍ-ների, ծառայողական շների կիրառմամբ:
Սա, ըստ էության, ընկալվում է ՀԱՊԿ արձագանք, սակայն ոչ պատշաճ: Զորավարժությունները կարող են Ադրբեջանին որոշակիորեն զսպող գործոն լինել, սակայն դա Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին ուղղված դիմումին անհրաժեշտ արձագանքը չէ։ Ըստ էության, նրանք այս զորավարժություններով ցանկանում են վերջ տալ այն մեծ հարցին, որը անընդհատ հնչեցվում է, թե ինչու ՀԱՊԿ-ը ըստ արժանվույն չի պատասխանում Հայաստանի Հանրապետությանը: Միևնույն ժամանակ ակտիվանում է ԵՄ-ն. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ Բրյուսելում, իսկ վերջինս Փաշինյանի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` Հայաստանին ու Ադրբեջանին հորդորելով վերսկսել բանակցությունները:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հիշեցրեց, որ ինքն ավելի վաղ ասել էր, որ իրավիճակին ՀԱՊԿ-ը չի արձագանքելու, այլ միայն ՌԴ-ն, իսկ ՌԴ-ն իր առաջարկներով հանդես եկել է, և դա ճիշտ առաջարկ է: Իսկ անդրադառնալով ԵՄ-ի ակտիվությանը՝ Սկակովը նշեց, որ ՀՀ-ում կայանալիք ընտրություններից առաջ Փաշինյանի այցերը Փարիզ ու Բրյուսել ուշադրության արժանի են, քանի որ դրանց նպատակը կարծես Արևմուտքի մասնակցությամբ իրավիճակի կարգավորումն է»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.