«Հրապարակ»․ ՄԵՂՐԻՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ, ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԿԱՅԱՑԵԼ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԶԱՅՐԱՑԵԼ Է
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած ապրիլյան այցից հետո նոր մանրամասներ են մեզ հայտնի դարձել։ Այդ օրերին մամուլը գրեց, որ «պատահաբար» Սյունիքում գտնվող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ՀՀ վարչապետը գիշերել են նույն հյուրանոցում։
Պարզվում է՝ սա ամբողջը չէ։ Նրանք երկուսով չեն եղել հյուրանոցում, հանդիպմանը ներկա է եղել նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչը։ Թե ով՝ մեր աղբյուրներին հայտնի չէ։
Դեսպանը Սյունիք մեկնելու ժամանակ Որոտանի հատվածում ադրբեջանական դիրքից մեկին է վերցրել և իր մեքենայով հյուրանոց տեղափոխել։
Եռակողմ քննարկումը վերաբերել է Սյունիքով Նախիջևան միջանցքին։
Այս հանդիպումից անմիջապես հետո տեղի ունեցավ ադրբեջանական ուժերի ներխուժումը Սև լճի հատված։ Ադրբեջանական կողմը միջանցքը պատկերացնում է Հայաստանի հարավի ամենանեղ՝ Իշխանասար-Սիսիան-Նախիջևան հատվածում։
Մեզ ասացին նաև, որ էլիտար հյուրերի հեռանալուց հետո Փաշինյանի աշխատակազմը հյուրանոցի տեսախցիկների դիվիարներն ու սերվերներն է իր հետ վերցրել-տարել, որպեսզի հանկարծ արտահոսք չլինի։
Այս հանդիպման մասին տեղյակ է նաև ռուսական կողմը, և ասում են՝ զայրացած են, որ իրենց թիկունքում Հայաստանը խաղել է տալիս ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հետ, ու վստահ են, որ Փաշինյանն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:47
На заседании Совета Центрального банка, состоявшегося 17-го июня 2025 года, было принято решение оставить ставку рефинансирования неизменной, установив ее на уровне 6.75%.
-
2025-06-17 13:46
Индия обратилась к Армении с просьбой помочь эвакуировать индийских студентов из Ирана, сообщила агентству "Новости-Армения" пресс-секретарь МИД РА Ани Бадалян.
-
2025-06-17 13:41
Министерство финансов Армении пока не разработало сценарные анализы возможных экономических последствий развития ситуации вокруг Ирана. Об этом заявил министр финансов Ваге Ованнисян, выступая в парламенте.
-
2025-06-17 13:39
Центрифуги на заводе по обогащению урана в Натанзе в Иране в результате ударов Израиля «сильно повреждены, если не разрушены вообще». Об этом заявил глава Международного агентства по атомной энергии Рафаэль Гросси.