Ղազարյան․ Նոր նախաձեռնություն, որը կարող է ճակատագրական լինել հայ ժողովրդի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը մասնավոր նախաձեռնություն է սկսում, որը, նրա կարծիքով կարող է ճակատագրական լինել ժողովրդի համար: Նախաձեռնությունը կոչվում է «զրո ձայն՝ թշնամուն, զրո ձայն՝ դավաճանին»:
Խոսքը, ըտս նրա, վերաբերում է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը, որը Ղազարյանի խոսքով, մեր պատմության ամենամեծ թշնամին է:
Ղազարյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը 2018-ին խաբելով ժողովրդին զավթեց իշխանությունը ու հիմա նորից ուզում է տիրանալ ժողովրդի օրինական իշխանությանը և այդ իշխանությունը ծառայեցներ մեր թշնամուն:
«Նոյեմբերի 9-ի հայտնի կապիտուլյացիոն հայտարարությունը, որը Հայատսանի կողմից ստորագրել է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին՝ Նիկոլ Փաշինյանը, նախատեսում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է ենթակառուցվածքներ ունենան կապվելու համար Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Սա նշանակում է, որ ոչ միայն Մեղրիով, այլև Սյունիքի ու Վայոց ձորի մարզերով պետք է իրար կապվեն բազմաթիվ ճանապարհներ, որպեսզի ադրբեջանցիները ադրբեջ Ադրբեջան դարձած Քարվաճառից կապվեն Նախիջևանի հետ: Այդ հայտարարությունները միջազգային պայմանագրեր չեն: Հայաստանի Հանրապետությունը դրանց համար պարտավորություն չի կրում, դրա նկատմամբ պարտավորություն կրում են միայն այն մարդիկ, որոնք դա ստորագրել են: Այսինքն, եթե հայտարարությունը ստորագրող մարդը վռնդվում է իշխանությունից, հայտարարության այդ կետերի կատարումը դառնում է նոր բանակցային քննարկումների առարկա: Դրա համար այդ դավաճանին իշխանությունից հեռացնելը ուղղակի կանխում է նոր աղետները, որի համար նա արդեն դրել է իր ստորագրությունը»,-ասաց նա:
Աղետը կանխելու համար Ղազարյանը նախաձեռնություն է սկսում՝ խնդրելով միանալ դրան. «Սա տարերային շարժում է, այն չի ղեկավարվելու, չի կառավարվելու»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.