Ռոբերտ Քոչարյան․ Ես հույսով եմ լցված. մեր նպատակը մարդկանց նոր հույս հաղորդելն է
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր Երևանում հանդիպել են Քանաքեռ-Զեյթուն և Նոր-Նորք վարչական շրջանների քաղաքացիների հետ։
«Իմ նախորդ երկու ընտրարշավների ժամանակ մարդկանց այսպիսի ռեակցիա, էներգիա և միևնույն ժամանակ՝ նման խորը մտահոգություն չեմ տեսել», - ասել է Ռոբերտ Քոչարյանն՝ ավելացնելով, որ հանդիպումների տարբերությունն այն է, որ այն ժամանակ եղել են ուղղակի նախագահական ընտրություններ, ոչ թե՝ երկրի լինել-չլինելու հարց։
«Ես դուրս եմ գալիս հանդիպումներից շատ մեծ լիցքեր ստացած, ես հույսով եմ լցված և փորձում եմ նման կարգի լավատեսությունն ապագայի նկատմամբ հաղորդել ձեզ։ Մեր թիմն աշխատում է այդ լավատեսությունը հնարավորինս տարածել, որ մարդիկ հասկանան՝ ով է ի վիճակի հանել երկիրն այս իրավիճակից», - ասել է նախագահը, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Մեր նպատակը մարդկանց նոր հույս հաղորդելն է, և մենք հրավիրում ենք ձեզ դիտել իրավիճակը հենց այս անկյան տակ, և լավատեսությանն ուղղված կարգախոսով փորձենք ուղղորդել մեր ընտրողներին դեպի ընտրատեղամասեր», - ընդգծել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ ընդգծել է․
«Այս հողատուի աշխատաոճի մեջ ոչինչ չի փոխվել․ նույն զազրախոսությունն ու նույն ստերն են տարածում։ Զավեշտն այն է, որ այս մարդիկ այդպես էլ իշխանություն չդարձան։ Չկա իշխանություն, ում հետ ընդդիմությունը դասական պայքարի մեջ մտնի։ Թող նայեն գյուղացիների աչքերին ու հաշվետվություն ներկայացնեն՝ ի՞նչ են արել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.