«OMNIC» ընկերությունը և «Հայփոստը» փոստամատներ կտեղադրեն ՀՀ–ում
«OMNIC» միջազգային ընկերությունը և «Հայփոստը» համաձայնության են եկել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստամատների (լոքեր) տեղադրման համար։ Տեղեկությունը հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Սանկտ Պետերբուրգի 2021 թ․ միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում «OMNIC» ՍՊԸ կառավարող գործընկեր Արթուր Գրիգորյանցը և «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը համապատասխան հուշագիր են ստորագրել։ Ռազմավարական գործընկերությամբ ենթադրվում է ստեղծել փոստամատների միջազգային բաց ցանց՝ էլեկտրոնային առևտրի ծանրոցները փոստային բաժանմունքներում, բնակելի շենքերի մուտքերում և հանրային օգտագործման այլ վայրերում ստանալու հնարավորությամբ։
«OMNIC-ի ծրագրային և սարքային լուծումների հիմքով փոստամատների բարեհաջող պիլոտային նախագիծն իրականացնելուց հետո մենք որոշում կայացրինք Հայաստանում փոստային լոքերների ցանցի համատեղ զարգացման մասին։ Նախագծի շրջանակներում «OMNIC» ընկերությունը և «Հայփոստը» համատեղ կապահովեն փոստամատների ցանցի ներդրումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»,– ասել է «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։
«OMNIC» ՍՊԸ կառավարող գործընկեր Արթուր Գրիգորյանցն էլ իր հերթին նշել է, որ այդ համաձայնագրի կնքումը նոր հնարավորություններ է ընձեռում միջազգային էլեկտրոնային վաճառքի զարգացման համար՝ մասնավորապես թույլ տալով Եվրասիական միության սահմաններում պատվերները ստանալ առանց մաքսատուրքի։
Նշենք, որ «OMNIC» ՍՊԸ-ն միջազգային ապրանքային ընկերություն է՝ մասնագիտացած մանրածախ վաճառքի, լոգիստիկայի և հյուրընկալման ծառայությունների ոլորտներում սարքավորումների ծրագրային ամբողջության մշակման և արտադրման գործում։ Ընկերությունն իրականացրել է փոստամատների ավելի քան 25 նախագիծ Լեհաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր։ 2019 թվականին «OMNIC» ընկերությունը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել աշխարհում ամենամեծ փոստամատով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.