Քոչարյան․ Ինձ մեղադրում են այն ուժերը, որոնք իրենք են ԼՂ-ն դուրս թողել բանակցություններից
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ընտրողների հտ հանդիպմանն անդրադարձել է իր օրոք Արցախը բանակցություններից դուրս մնալու մասին մեղադրանքներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Նա հիշեցրել է, որ ՀՀ նախագահ է դարձել 1998 թվականի փետրվարին, պաշտոնը ստանձնել` ապրիլին, իսկ 1996 թվականի դեկտեմբերին կայացած Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո որևէ բանակցային գործընթաց չի եղել։
«Մինչ այդ, մոտ 1․5 տարի ինտենսիվ բանակցություններ են եղել ՀՀ առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեի միջև։ Ինտենսիվ բանակցություններ՝ առանց Ղարաբաղի։ Ես Ղարաբաղի նախագահն էի, և Ժիրայր Լիպարիտյանը երբ գալիս էր, կիսատ-պռատ ասում էր, թե ինչ է եղել։ Կամ խոսում էր Ղարաբաղի այն ժամանակվա արտգործնախարար Արկադի Ղուկասյանի հետ։ Բայց Ղարաբաղը ոչ մի մասնակցություն չի ունեցել այդ բանակցություններին։
1997թ․ հունվարին, երբ Ժիրայր Լիպարիտյանն ազատվել է աշխատանքից, նա մամուլի ասուլիս է տվել և հայտարարել․ «Մենք այս գործընթացն սկսել ենք Վաֆա Գուլուզադեի հետ, մտածելով, որ կօգնենք պրոցեսն արագացնելու հարցում, բայց ստացվեց հակառակը»,– հայտարարել է Քոչարյանը` հավելելով, որ այս կերպ բանակցային պրոցեսն առանց Ղարաբաղի սկսողն ու շարունակողն իր սխալն ընդունել է։
«Հիմա դրանից հետո մարդիկ ի՞նչ խղճով են ասում, որ ես եմ Ղարաբաղը բանակցություններից դուրս թողել։ Ուղղակի ստեղ խղճի հարց չկա, ստի և, այսպես ասենք, ուղղակի մշակույթի հարց է։ Հիմա եթե դու ի վիճակի ես ստել առանց կարմրելու, ուրեմն դա այնքան է սովորական քո համար, հա ստի, ի՞նչ»,– ասել է նա` հավելելով, որ իրեն այսօր մեղադրում են այն ուժերը, որոնք հենց իրենք են Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից։
Քոչարյանը նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում կարող են հրապարակել Լիպարիտյանի այդ մամուլի ասուլիսը, որպեսզի ժողովրդի համար հասանելի դառնա, թե ով է Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 16:27
За последние сутки в больницы сектора Газа поступили 113 погибших и 637 раненых. Об этом сообщает местное министерство здравоохранения.
-
2025-07-29 16:26
Рейс 3F315 авиакомпании FlyOne Armenia, следовавший по маршруту Ереван – Москва (Домодедово), совершил вынужденную посадку в аэропорту г. Махачкала (РФ) из-за резкого ухудшения состояния здоровья одного из пассажиров.
-
2025-07-29 16:24
Падение рейтинга премьер-министра Армении Никола Пашиняна важно, однако куда более значимым является рост поддержки оппозиционного движения. Об этом заявил в зале суда в беседе с журналистами заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян.
-
2025-07-29 16:22
В рамках своих пантюркистских планов Турция рассматривает Армению как угрозу и препятствие для реализации своих целей. Такое заявление в беседе с Новости Армении – NEWS.am сделал член Совета оппозиционного движения «Аякве», бывший председатель Военно-промышленного комитета Армении Аветик Керобян, добавив, что турки прямо заявляют о необходимости устранения этого «препятствия».