Այսօր անվտանգ չէ նույնիսկ Երևանում. այս իշխանությունն ի վիճակի չէ լուծել այս մարտահրավերները. Ռոբերտ Քոչարյան
Մենք հրապարակել ենք ծրագիր, ներկայացրել ենք մեր թիմի գրեթե բոլոր անդամներին։ Մենք ունենք գիտելիքներ, ունենք կառավարման հմտություն, ապացուցել ենք դա ոչ հեռավոր անցյալում և պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել հիմա այս դժվարին պահին։ Այս մասին Երևան Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջանների քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ ներկայացնելով դաշինքի ուղերձը։
Վերջին օրերին տարբեր համայքներում և մարզերում դաշինքի հանդիպումներից հետո նախագահն առանձնացրել է այն հիմնական հարցերը, որոնք ամենից շատն են հուզում բնակչությանը։
«Այսօր մարդկանց հուզող հարցերը կարող եմ բաժանել 3 խմբի․ երկրի սահմանների և քաղաքացիների անվտանգության հարց. այսօր անվտանգ չէ նույնիսկ Երևանում: Տնտեսական վիճակի վատթարացում՝ գործազրկության և աղքատության աճ, ահռելի չափերի հասնող միգրացիա և հասարակության բևեռվածություն՝ բնակչության ներսում էգեներացված թշնամություն, ինչը մարդկանց մոտ անորոշության և անհանգստության զգացում է առաջացնում: Սա էլ, իր հերթին, բերում է դեպրեսիայի և դրդում արտագաղթի։ Այս մարտահրավերները ներկայիս իշխանությունն ի վիճակի չէ լուծել, որովհետև հենց ինքն է դրանց աղբյուրը։
Ժողովուրդը կանգնած է կարևոր հարցի առջև․ քաղաքական ո՞ր թիմն է ի վիճակի այդ հարցերը լուծել։ Այդ թիմը հենց մեր թիմն է՝ «Հայաստան» դաշինքը», - ընդգծել է նախագահը։
«Այսօր արդեն մեր թիմերում կա այն վստահությունը, որ մենք աշխատում ենք որպես իշխանություն՝ մեր աշխատանքի ոճը, համարձակությունը, միջոցառումների մասշտաբը։ Այսպիսի ծավալով և ինտենսիվությամբ և համարձակությամբ Հայաստանի իրականության մեջ կարող է գործել միայն իշխանությունը։ Մենք ենք այսօր այս օրակարգը թելադրողն ու ձևավորողը։ Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և գնում ենք դեպի ուժեղ Հայաստան», - հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա ավելացրել է, որ իր հասցեին սուտ ու կեղծիք տարածելու հարցում իշխանության գործողությունները ծայրաստիճան աբսուրդ են․ «չեմ զարմանա, որ ասեն, որ 8-րդ դասարանում 2 անգամ դասից փախել եմ»։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարողացել է մարմնավորել միանգամից մի քանի հեքիաթների հերոսների․ ինքը և՛ ձախորդ Փանոսն է, և՛ անբան Հուռին, և՛ քաջ Նազարը»,- ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.