Ոստիկանությունը հայտնում է քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու պատրաստակամություն
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով պատրաստակամություն է հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում համագործակցել ընտրությունների մասնակից բոլոր քաղաքական կուսակցությունների և դաշինքների հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը.
«Հունիսի 7-ից մեկնարկում է Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը, որն առանց միջադեպերի անցկացնելու նպատակով ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնում համագործակցել ընտրությունների մասնակից բոլոր կուսակցությունների ու դաշինքների հետ։
Ոստիկանության պետը և ղեկավարությունը պատրաստակամ են հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել կուսակցությունների ու դաշինքների շտաբների պետերի և ղեկավարների հետ՝ քարոզարշավն ու բուն ընտրությունները օրինականության շրջանակներում անցկացնելու, հասարակական կարգի և մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովման նպատակով։Քարոզարշավի պատասխանատուներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ոստիկանություն և ակնկալել օպերատիվ արձագանք՝ համապատասխան ծառայությունների կողմից։Ոստիկանությունը հավաստում է, որ առկա են բոլոր ուժերն ու հնարավորությունները՝ հնարավոր ընտրախախտումների կանխարգելման ու բացահայտման, քաղաքացու իրավունքների դեմ ոտնձգությունների կանխման ու բացահայտման համար։Հաստատելով իր լիազորությունների շրջանակում ցանկացած խախտման խստագույնս հակազդելու հանձնառությունը՝ ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ԱԺ ընտրությունների և քարոզարշավի ընթացքում օրինականության լիարժեք ապահովման գլխավոր երաշխիքը ոստիկանություն-հասարակություն փոխվստահության ու փոխգործակցության առկայությունն է, որի ամրապնդմանն ու կիրարկմանը հետամուտ է լինելու բոլոր միջոցներով»։
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.