«Ինտեր ակցիա»-ի սոցհարցման արդյունքներով` ընդդիմությունը կարող է հաղթել Փաշինյանին․ ընտրությունների առաջատարներն են՝ Քոչարյան, Փաշինյան, Վանեցյան
Քաղաքագետ, վերլուծաբան Նիկոլայ Սպիրիդոնովն այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադարձել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին` ներկայացնելով Երևանում և ՀՀ մարզերում հայաստանյան գործընկերների հետ «Ինտեր ակցիա» հանրային զարգացման կենտրոնի (Центр общественного развития «Интер-Акция») անցկացրած սոցհարցումների արդյունքները, որոնք վերաբերում են քաղաքացիների շրջանում նախընտրական տրամադրություններին:
Ըստ այդմ` Երևանի կտրվածքով Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 16,3%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը` 21,6%, «Պատիվ ունեմ» դաշինքը (Արթուր Վանեցյան)` 10,8%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (Գագիկ Ծառուկյան)` 4,2%, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (Էդմոն Մարուքյան)` 4,6%, «Սասնա ծռեր» կուսակցությունը` 2,1%, «Հայ ազգային կոնգրես»-ը (Լևոն Տեր Պետրոսյան)` 1,7%, առայժմ չկողմնորոշվածները` 22,6%:
Ինչ վերաբերում է մարզերին, ապա պատկերը հետևյալն է. «Քաղաքացիական պայմանագիր»` 27,3%, «Հայաստան» դաշինք` 14,1%, «Պատիվ ունեմ» դաշինքը` 8,2%, ԲՀԿ-ն` 6,1%, ԼՀԿ-ն` 3,7%, «Սասնա ծռեր»-ը`1,3%, ՀԱԿ-ը` 0,7%, դեռևս չկողմնորոշվածները` 25,1%:
Հատկանշական է, որ հարցվածների 63%-ն ասել է, որ ընտրություններից հետո երկրի ներքաղաքական իրավիճակը կկարգավորվի, մինչդեռ 18%-ը հակառակ կարծիքին է:
Ինչ վերաբերում է ապագա խորհրդարանի և կառավարության գլխավոր խնդիրներին, ապա 73%-ը համարում է երկրի անվտանգության ապահովումը, 12%-ը` տնտեսական խնդիրների հաղթահարումը, 7%-ը` կոռուպցիայի դեմ պայքարը:
Մեկնաբանելով սոցհարցումների արդյունքները` Սպիրիդոնովը նշել է, որ հիմնական պայքարը ծավալվելու է ՔՊ-ի, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև: Նա ընդգծել է, որ վերջին ամիսների ընթացքում ընդդիմադիր ուժերի վարկանիշը բարձրացել է, իշխանական կուսակցության վարկանիշը` նվազել:
Հավելենք, որ սոցհարցումն անցկացվել է հունիսին`1908 մարդու շրջանում: Հեռախոսի միջոցով անցկացված սոցհարցմանը Երևանից մասնակցել է 704 մարդ, մնացածը` մարզերից:
Tert.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.