Последние новости

Բայդենը և Էրդողանը հանդիպման ժամանակ կքննարկեն Լեռնային Ղարաբաղը

Լեռնային Ղարաբաղը նույնպես ներառված է այն հարցերի ցանկում, որոնք ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները պետք է քննարկեն ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում իրենց հանդիպման ընթացքում:

«Երկու առաջնորդները կունենան լայն և համընդգրկուն օրակարգ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են Միջերկրական ծովի արևելքը, Սիրիան, Իրանը, Լեռնային Ղարաբաղը»,- ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Նա նշել է, որ Ջո Բայդենը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն շատ հարցեր, այդ թվում` մարդու իրավունքները: Ասելով, որ Բայդենը լավ է ճանաչում Էրդողանին՝ Սալիվանը նշել է, որ երկու երկրների ղեկավարները հույս ունեն օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի դիտարկեն հարաբերությունների բոլոր կողմերը»:

Նշելով, որ հանդիպման օրակարգում կլինի նաև Թուրքիայի դերը Աֆղանստանի բանակցություններում և դիվանագիտության մեջ, Սալիվանը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ կանդրադառնան նաև այն թեմաներին, որոնց շուրջ երկու երկրները տարբեր կարծիք ունեն, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ