Խաչատուրով. եթե այդ այլանդակները չլինեին, պատերազմ չէր լինի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իշխանության կոպտագույն սխալները հանգեցրեցին պատերազմում պարտության: Այս մասին Գորիսում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
«Ուզում եմ նախ արձագանքել ժամանակավոր իշխանության որոշ հայտարարությունների: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսում է ինչ-որ կոնֆետների մասին: Մենք գիտենք քաղցրի, ելակի նկատմամբ նրա թուլության մասին:
Նրա սիրելի Ալենչիկը երբեք էլ չի մաքրվի, ինչքան էլ լողանա: Բանակի մասին այլևս ոչինչ չեն կարող ասել: Նրանք չգիտեն, որ 1994 թվականի պատերազմից հետո ոչինչ չի եղել՝ ո՛չ զորանոց, ո՛չ հրաձգարան. ո՛չ զենք: Ամեն ինչ ստեղծվել է հետպատերազմական տարիներին և սկսվել 90-ական թվականների վերջին:
Ասում են, որ պատերազմն անհնար էր հաղթել, որ այն նախապես պարտված էր: Դա սուտ է, ընկերներ: Իշխանության կոպտագույն սխալները հանգեցրեցին պատերազմում պարտության: Ամենամեծ սխալն այն էր, որ պաշտպանության բանակը լրիվ մարտական պատրաստվածության չէր բերվել: Այդքան կոպտագույն սխալները հանգեցրեցին պարտության: Նույնիսկ 3 տարում թուլացած բանակը կարող էր հաղթել կամ վատագույն դեպքում հակառակորդին թողնել հեռավոր սահմաններում, սակայն ոչ այստեղ, Սև լճում, Կապանում:
Մեզ ուզում են վախեցնել: Ուզում եմ հաստատել Իշխան Սաղաթելյանի խոսերը: Նոր ղեկավարները պատերազմ չեն ուզում: Նրանք գիտեն՝ ինչ է պատերազմը, կորցրել են ընկերների, նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի պատերազմ չլինի:
Եթե այդ այլանդակները չլինեին, պատերազմ չէր լինի:
Մենք կհաղթենք միասին, իշխանությունը կփոխվի, և Հայաստանն ապագա կունենա: Պարզապես իշխանափոխությունից հետո պետք է համբերատար լինել, շատ աշխատել: Բոլորին հաջողություն և հաղթանակ եմ բաղթում: Առողջ եղեք»,-հայտարարել է Խաչատուրովը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.