«Հրապարակ». ՆԵՐՔԻՆ ՀՐԱՀԱՆԳ ԿԱ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԺՊ-ԻՑ՝ ԱՅՍՈՒՀԵՏ ԻՐԵՆ ԴԱՎԱՃԱՆ ԱՍՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՏԵՂՈՒՄ ԼՈՒԾԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Քարոզարշավի հենց առաջին օրը Նիկոլ Փաշինյանի աջակիցները՝ վարչապետի և, ըստ որոշ լուրերի՝ Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի հետ միասին, Արմավիրի մարզում ծեծի ենթարկեցին նրան դավաճան անվանած քաղաքացուն:
Մեզ զանգահարած անձը տեղեկացրեց, որ վերջերս նման դեպք գրանցվել է նաև Հյուսիսային պողոտայում՝ ծեծի են ենթարկել Փաշինյանին դավաճան գոռացողին, իսկ մի քանի օր առաջ էլ Վանաձորում Փաշինյանի հասցեին բացասական արտահայտություններ արած քաղաքացուն փողոցից նստեցրել են մեքենան ու տարել:
ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ ներքին հրահանգ կա վարչապետի ԺՊ-ից՝ այսուհետ իրեն դավաճան ասողների հարցերը տեղում լուծել՝ բռնել ու ծեծել, որպեսզի դաս լինի մյուսների համար, և քարոզչության հետագա ընթացքն անխափան անցնի: Իսկ ամենամեծ պատիժը Փաշինյանին քննադատողներին բաժին է հասնելու հունիսի 20-ից հետո՝ իշխանությունն այդ առումով մեծ ծրագրեր է կազմում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.