ՄԻՊ․ Չի կարելի պետական սահմանները քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից
ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառներից է այն, որ Կառավարությունը սահմանային բնակիչների իրավունքներն ու առհասարակ` մարդու իրավունքները չի դնում քննարկումների ու որոշումների հիմքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Դրա համար էլ Կառավարությունը ձախողում է իր պոզիտիվ պարտավորությունները, անթույլատրելի սխալներ է գործում իր քաղաքացիների իրավունքները և առաջնահերթ` սահմանային բնակչության բնականոն կյանքը երաշխավորելու հարցում:
Չի կարելի պետական սահմաններին վերաբերող բոլոր հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից, այն էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության պայմաններում:
Հիմքում պետք է դնել մարդու և առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքները, սահմանային բնակչության բնականոն կյանքի պայմանները (կյանքի, սեփականության, արժանապտիվ ու անվտանգ ապրելու, երջանկության ձգտելու (pursuit of happiness) և այլ իրավունքներ): Այս դիրքերից առավել ուժեղ ենք նաև միջազգային հարթակներում:
Այսպես շարունակվելու դեպքում թերություններն ու ձախողումները միայն ավելանալու են:
Չպետք է մոռանալ, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի միջազգային պարտադիր սկզբունքներից են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և իրավունքի գերակայությունը»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.