Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիներին առաջարկում է երեք քայլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առաջիկա ընտրությունների նպատակը թիմի փոփոխությունը չէ: Այս ընտրություններն անհատների մասին չեն: Նրանց առանձնահատկությունն այն է, որ մենք կանգնած ենք ընտրության առաջ. ուզում ենք ապահով երկիր ունենալ, թե՞ ծնկի իջնած ապրել, աճող տնտեսություն, թե՞ գործազրկության աճ և միգրացիա, համերաշխություն երկրի ներսում, թե՞ ատելություն: Այս մասին Գորիսում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
«Մեր երկիրն ընտրության առջև է: Ես քաղաքացիներին առաջարկում եմ երեք քայլ անել: Թուղթ և գրիչ վերցնել, անջատել հանրային հեռուստատեսությունն ու Սորոսի լրատվամիջոցները և գրել երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները: Համոզված եմ, որ առաջին հերթին կլինի անվտանգությունը, երկրորդ` տնտեսական խնդիրները, երրորդ` երկրի բարոյահոգեբանական վիճակը: Երկրորդ քայլ. ինքներդ ձեզ հարց տվեք. արդյո՞ք այս կառավարությունն ի վիճակի է լուծել այդ խնդիրները: Համոզված եմ` ոչ: Հենց այս իշխանությունն էլ ծնել է այդ խնդիրները: Նրանք ցնցել են անվտանգությունը, նրանք պատասխանատու են հազարավոր հայրենակիցների մահվան և տարածքների կորստի, բանակի վիճակի, տնտեսական անկման, գործազրկության, բնակչության հսկայական արտահոսքի, ներդրումների զրոյացման համար: Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա նրանք նույնիսկ հիմա են թույն տարածում, երկիրը բաժանում են սևերի ու սպիտակների, հների ու նորերի, և դա շարունակվելու է: Պատասխանն այստեղ էլ է պարզ: Քայլ երրորդ. առաջարկում եմ վերցնել կուսակցությունների և դաշինքների ցուցակը և ձեզ համար որոշել, թե ով է այն ուժը, որն ունի բավարար գիտելիքներ, փորձ և կամք` երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Մենք կարծում ենք, որ դա մենք ենք: Թույլ տվեք ձեզ առաջնորդել, և դուք չեք զղջա դրա համար»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.