Последние новости

Քոչարյան. մենք պարտվեցինք, երբ քայլողները հայտարարեցին, որ իրենց գալն ավելի կարևոր էր Արցախյան պայքարից

Մենք պարտվեցինք, երբ քայլողները հայտարարեցին, որ 2018-ին իրենց գալն ավելի կարևոր էր Արցախյան պայքարից: Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Սիսիանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ :

«Մենք պարտվեցինք, երբ քայլողները հայտարարեցին, որ 2018-ին իրենց գալն ավելի կարևոր էր Արցախյան պայքարից: Եվ այդ հայտարարությունը ողջունեցին խորհրդարանի ամբիոնից»,-ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ պատերազմում պարտությունը կարելի է անվանել պատահականություն այն առումով, որ պատահական մարդը եկավ իշխանության:

Ինչ վերաբերում է գերիների վերադարձի հարցին, ապա Քոչարյանը հիշեցրեց, որ իշխանությունը, առաջին հերթին ԱԳՆ-ն պետք է ապահովի Ադրբեջանի վրա միջազգային հանրության մեծ ճնշումը:

«Սակայն այդ կառույցը փաստացի չկա»,-նշեց Քոչարյանը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ