Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ՈՒՐԻՇԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈՆՑ ՈՒԶՈՒՄ Է
Ինչպես է Նիկոլը վերաբերվում գերիներին։ Շատ պարզ՝ ոնց ուզում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ կիսվելով պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հրապարակած տեսանյութով, որում Նիկոլ Փաշինյանը նշում է. «Գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար»:
«Նիկոլը վերաբերվում է ուրիշի երեխաներին, կրկնում եմ, ոնց ուզում է, ինչպես իր սեփականություն. կուզենա՝ կսպանի, կուզենա՝ տեսախցիկների առջև ելակ կտա, ինչպես երկնային մանանա, կուզենա՝ կթույլատրի, որ հուղարկավորեք, չի ուզենա՝ նկուղում կպահի, կուզենա՝ հերոսի կոչում կտա, չի ուզենա՝ անանուն զոհ կդարձնի՝ «պլյուս-մինուս 50 հոգանոց»...
Նիկոլը վերաբերվում է ձեր երեխաներին ճիշտ հակառակը, ինչպես դուք վերաբերվում էիք իր երեխաներին։ Դուք նրա երեխաներին աստվածացնում էիք, նա ձեր զավակներին վերաբերվում է որպես անձնական սեփականություն։ Ու քանի որ իրեն ներվեց դավաճանված պատերազմում երեխաներին մսաղաց նետելը, չկրակող ՀՕՊ-ի տակ պահելը, առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի առաջին գիծ ուղարկելը, սառնարաններում դիակները ամիսներով փտեցնելը, սխրանքների և մահվան հանգամանքները գաղտնիացնելը, զանգվածային գերեվարումն ու հետ բերելու ոչ մի փորձ չանելը, ահա այդքանից հետո երեկ նա արդեն շատ հանգիստ ձայնով հայտարարել է, թե որոշել է, որ գերի տղաները պետք է հանուն հայրենիքի մեկ-երկու ամիս ավելի մնան ադբեջանական բանտերում:
Ու քանի որ մինչև այդ ինչ անում էր, բոլորը լուռ էին, հիմա էլ հույս ունի, որ կշարունակվի նույն կերպ:
Ահա այսպիսին էր քարոզարշավի առաջին օրը։
Ահա այսպիսին է ընտրողների ճնշող մեծամասնության կողմից ընտրված, ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից բազմիցս պաշտպանված, Արցախը հանձնած, տղաներին սպանած, Հայաստանի օկուպացիան չկանխած, բայց հանրության մի մասի կողմից մինչ օրս պահվող «փրկչի» իրական դեմքը»,- գրել է Մինասյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 10:04
Организованная антинациональными властями кампания против Армянской Апостольской Церкви является экзистенциальной угрозой для сохранения национальной идентичности и суверенитета государства. Эта атака носит стратегический характер и строится вокруг двух взаимосвязанных этапов, которые можно назвать «программой минимум» и «программой максимум».
-
2025-06-03 10:00
После того, как в Сирии пала власть Башара Асада, а Израиль провел серию относительно удачных операций против ХАМАС и «Хезболлы», влияние Ирана на Ближнем Востоке заметно ослабло.
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.