Կոնստանտին Օրբելյանը Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր է նշանակվել
Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր: Տեղեկությունը հրապարակվել է Նյու Յորքի օպերայի պաշտոնական կայքում:
Մաեստրո Օրբելյանի մասնակցությամբ առաջին օպերան՝ նոր շունչ ստացած «Ռիգոլետտոն» կցուցադրվի օգոստոսի 29-ին:
«Շատ ուրախ ենք, որ աշխարհահռչակ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը դառնում է Նյու Յորքի քաղաքային օպերայի ընտանիքի անդամ: Նա իր հետ բերում է դիրիժորության իր տասնամյակների փորձառությունը և ապագայում մեզ ու մեր հանդիսատեսին կառաջարկի շատ բարձր մակարդակի ներկայացումներ»,- ասել է օպերայի տնօրեն Մայքլ Կապասոն։
Կապասոն համոզմունք է հայտնել, որ մաեստրոն իր դերակատարումը կունենա Նյու Յորքի օպերան ամերիկյան ու միջազգային օպերային արվեստում նոր բարձունքների հասցնելու գործում:
Օրբելյանն ընդգծել է, որ սիրով է համաձայնել նոր պաշտոնին:
«Սա լավ հնարավորություն է՝ օգնելու այս պատմական ու մշակութային տեսանկյունից կարևոր երաժշտական հաստատությունը վերադառնալ կյանք՝ կորոնավիրուսի մարտահրավերներով լի ժամանակներից հետո: Մենք հնարավորություն կընձեռենք օպերայի սիրահարներին լսել ԱՄՆ–ի և ողջ աշխարհի ամենալավ երգիչներին»,- ասել է նա:
Օրբելյանի խոսքով` իրենք հավատարիմ կմնան Նյու Յորքի քաղաքային օպերայի ավանդույթներին և հարթակ կտրամադրեն ժամանակակից կոմպոզիտորներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.