Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ КОММЕРСАНТЪ-ԻՆ․ «ԻՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒ ԲՈՒՆ ՓԱՍՏՆ ԱՐԴԵՆ ԳՈՐԾԻ Է ԴՆԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԲՈԼՈՐ ԱՆԻՎՆԵՐԸ»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Коммерсантъ պարբերականին, որում անդրադարձել է հունիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին և մի շարք այլ հարցերի:
Քոչարյանը, պատասխանելով Փաշինյանի բանավեճի առաջարկի մասին հարցին, նշել է, որ 27 կուսակցության մասնակցությամբ ընտրությունների պարագայում բանավեճի ձևաչափն իր համար «անադեկվատ» է:
«Ես կընդունեի բանավեճի ձևաչափը, եթե լինեին նախագահական ընտրություններ, լինեին ընտրարշավի առաջատարներ, որոնք կբանավիճեին: Բայց հիմա ուղղակի անհեթեթ իրավիճակ է: Եվ երկրորդ, նրա տիպի մարդու հետ նույն սենյակում գտնվելն ուղղակի տհաճ է»,-ասել է Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանին բնորոշելով «անհաջողակ», «քաղաքականապես սնանկ մարդ»:
«Քաղաքական սնանկ, և ես անհրաժեշտ չեմ համարում այդ անհաջողակի հետ մենամարտի բռնվելն ու դրան ինչ-որ կշիռ տալը»,-ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը:
Քոչարյանը նշել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում նախևառաջ կվերականգնի կառավարելիությունը, քանի որ, ըստ նրա, պետական իշխանության ոչ մի ինստիտուտ այժմ պարզապես չի աշխատում:
«Դե, ինչպե՞ս կարող ես երկիր ղեկավարել, ինչպե՞ս կարող ես ինչ-որ բան առաջ տանել առանց այն մեխանիզմների, որոնք պետք է պտտեն այս պտտաձողը: Այն պարզապես գոյություն չունի: Սա այն է, ինչ ես կարող եմ անել, և ես դա կանեմ շատ արագ» ,-ասել է երկրորդ նախագահը` ընդգծելով, որ միայն իր իշխանության գալու փաստն արդեն գործի կդնի մեխանիզմի անիվները:
«Ժամկետները բավականին սեղմ կլինեն, և հաջորդ օրը բոլորը կզգան, որ պտտաձողը սկսեց պտտվել, վերականգնվեց վերահսկելիությունը: Առաջին հերթին պետք է գնահատել վնասի աստիճանը: Ոչ ոք, այդ թվում` ես, չգիտենք իրական վնասի չափը: Այս իշխանություններն ամենաամոթալի կերպով աղավաղում են վիճակագրությունը, թաքցնում մեր իրական կորուստները (Արցախյան պատերազմում-Խմբ.): Նրանք աղավաղում կամ թաքցնում են այն ամենը, ինչը կարող է ազդել նրանց վարկանիշի, հասարակության կողմից իրենց ընկալման վրա: Մենք պետք է գնահատենք վնասի իրական չափը և շատ արագ քայլեր ձեռնարկենք վերականգնման համար: Բայց կրկնում եմ` առանց վերահսկելիությունը վերականգնելու, մնացած ամեն ինչ պարզապես կորցնում է իր իմաստը»,-ասել է Քոչարյանը:
Նա ընդգծել է, որ պետք է վերջ տալ այս իշխանությունների կողմից երեք տարի շարունակ հասարակությանը շերտերի բաժանելու, ատելություն տարածելու գործընթացին, քանի որ ներքին համաձայնությունն առաջընթացի համար կարևոր գործոն է: Ըստ Քոչարյանի` այս նպատակների իրագործման համար հարկավոր է քաղաքական ուժերի կոնսոլիդացում:
Անդրադառնալով Փաշինյանին` քաղաքական գործիչը նրան բնորոշել է որպես «պետական համակարգն ավերող, որը հայտնվել է իշխանական բուրգի գագաթին»:
«Պետական կարգադրությունները տրվում էին ֆեյսբուքյան գրառումների տեսքով, պաշտոնական վիճակագրությունը, նախարարությունների պաշտոնական հաղորդագրությունները փոխարինվում էին սոցիալական ցանցերի անձնական էջերում այդ գերատեսչությունների ղեկավարների գրառումներով: Նրանց համար պետական իշխանության ինստիտուտները ոչ թե մեխանիզմներ են, որոնց միջոցով պետք է գաղափարներ կյանքի կոչել, այլ խոչընդոտ պոպուլիստի՝ ժողովրդի հետ անմիջական շփման համար: Սա նշանակում է, որ դուք, գիտակցաբար, թե ոչ, ոչնչացնում եք պետական կառույցները... Կառավարման այս ճգնաժամը տեխնածին է, և հեղինակային իրավունքն այստեղ ամբողջությամբ պատկանում է այս իշխանությանը և այս իշխանության առաջնորդին: Քաղաքական ճգնաժամը մի փոքր այլ պատմություն ունի: Ամեն դեպքում երկրում խնդիրներ և լուրջ խնդիրներ կային մինչև 2018 թվականը, այլապես տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ, իշխանափոխություն չէր լինի, գունավոր հեղափոխություն չէր լինի: Կա պատմություն, որը գնում է 2018 թվականից այն կողմ»,-ասել է Քոչարյանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ սա ասելով ոչ թե «քար է նետում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմը, այլ փորձում է օբյեկտիվ ներկայացնել իրավիճակը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.