Последние новости

Բաքուն հաստատում է՝ Քաթանյանը դիվերսանտ չէ. զինծառայողին կվերադարձնեն Հայաստան

Ադրբեջանի ՊՆ-ն պարզաբանել է, որ հունիսի 8-ին ձերբակալված ՀՀ ԶՈւ զինծառայող Արթուր Քաթանյանը ոչ թե սադրանքի է դիմել, այլ մոլորվել է: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Շփոթմունքն առաջացել է այն պատճառով, որ առաջին հարցաքննության ժամանակ զինծառայողն իրեն կասկածելի է պահել և սխալ պատասխաններ է տվել։ Դա էլ հանգեցրել է այն մտքին, որ նա եղել է ՀՀ ԶՈւ դիվերսիոն խմբի անդամ, պարզաբանել են գերատեսչությունում։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ ներկայում Քաթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ