Последние новости

Վաշինգտոնը կքննարկի Բաքվին ռազմական օգնություն տալու որոշումը վերանայելու հարցը

ԱՄՆ-ն կշարունակի քննարկել Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու նպատակահարմարության հարցը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այդ մասին ասել է Սենատի արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ։

Այդ լսումների ընթացքում կոմիտեի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ հիասթափված է Ջո Բայդենի վարչակազմի որոշումից, այն է՝ շարունակել բացառության կարգով օգնություն ցուցաբերել (այդ թվում ՝ ռազմական) Ադրբեջանի կառավարությանը։

Ի պատասխան՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել է, որ վարչակազմը կշարունակի քննարկել այդ որոշման նպատակահարմարությունը։

 «Ես ակտիվ աշխատանք եմ տարել այդ հարցով, մասնավորապես գերիների վերադարձի և հակամարտության իրական կարգավորման շուրջ։ Կարծում եմ, որ մենք առաջիկայում պետք է շարունակենք քննարկել (օգնություն ցուցաբերելու հարցը)», - ասել է Բլինկենը, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ