Թաթոյան․ Գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին: Նա գրառում է արել Facebook–ում։
«Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդկերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ»,– գրել է նա:
Թաթոյանը բոլորից պահանջում է ամբողջությամբ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը:
«Պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար»,– ընդգծել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-15 09:44
Срок содержания под стражей предпринимателя Самвела Карапетяна продлён на два месяца. Об этом сообщили члены его адвокатской команды. Такое решение принял судья Антикоррупционного суда Тигран Давтян.
-
2025-08-15 09:35
По итогам российско-американского саммита на Аляске не планируется подписание каких-либо документов, заявил журналистам пресс-секретарь президента России Дмитрий Песков, сообщает «Интерфакс».
-
2025-08-15 09:34
На сегодняшнем "суде" в Баку бывшим карабахским лидерам дали возможность задать вопросы.
-
2025-08-15 09:31
"Надгробная плита на правах армян Нагорного Карабаха": так депутат от фракции "Честь имею" Тигран Абрамян назвал опубликованный на днях проект мирного договора с Азербайджаном, парафированный главами МИД двух стран на встрече в Вашингтоне.