Դավիթ Հարությունյան․ Իշխանությունները այսօր սփռում են ատելության մթնոլորտը
Այս իշխանությունը գերիների հարցն ընդհանրապես չի մտահոգում, երբեք չի մտահոգել: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա նկատեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ բոլոր հարցերին անդրադարձ կա կոնկրետ ժամանակացույցով, իսկ գերիների հարցին անդրադարձըը ընդհանուր տերմինաբանությամբ է. «Այսինքն երբ խոսքը հողեր վերադարձնելու մասին է, այս իշխանությունը վերցնում է հստակ պարտավորություն և ամրագրում է ժամկետներ: Երբ խոսքը գերիների մասին է, որևէ ժամկետ չկա: Երկրորդ, նույն ձեռագիրը մենք տեսնում ենք հետագա գործունեության ընթացքում: Հունվարյան հայտարարությունում որևէ խոսք չկա գերների մասին: Սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին նախագծի մեջ ուեէ խոսք չեք գտնի գերիների մասին: Նրանք գերիներին մատնել են անտերության»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, թե ինչ է անում «Պատիվ ունեմ» դաշինքը, որ հանրային լարվածությունն այս աստիճան չսրվի, Դավիթ Հարությունյանն ասաց. «մենք անում ենք ամեն ինչ, որ չսրվի: Եթե հետևում եք մեր լիդերների խոսքին, ապա երբևէ չեք լսի բռնության կամ հաշվեհարդարի կոչեր: Ես այս պահին նման կոչեր չեմ լսել նաև «Հայաստան» դաշինքի լիդերներից: Այնպես որ մենք ամեն ինչ անում ենք, որ դա տեղի չունենա: Լարվածության կոչերը միակողմանի են: Դա իշխանական ուժն է, որ այսօր սփռում է այդ ատելության մթնոլորտ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 11:28
Канада и Мальта объявили в среду, что планируют официально признать государство Палестина на Генеральной Ассамблее ООН в сентябре, присоединившись к Франции и Великобритании, которые объявили об этом ранее. Об этом сообщает Euronews.
-
2025-07-31 11:26
Закрытие представительства Международного комитета Красного Креста в Баку крайне опасно и нанесёт серьёзный удар по защите прав находящихся в азербайджанских тюрьмах армян и по обеспечению коммуникации с ними, написал депутат парламента Армении Тигран Абрамян.
-
2025-07-31 11:23
Администрация президента США Дональда Трампа ввела свой крупнейший на данный момент пакет санкций против Ирана. Об этом заявил американский Минфин.
-
2025-07-31 11:23
Власти Армении планируют потратить 130,6 млн драмов (около $340 тыс.) на проведение церемонии награждения "Герой нашего времени". Об этом говорится с тексте договора, который попал в распоряжение Sputnik Армения.