ԱԱԾ պահեստազորի սպաների միություն․ Ադրբեջանական «արդարադատություն»
Ադրբեջանում ծավալվող դատական գործընթացներում ակնհայտորեն նկատվում է հայ ռազմագերիների նկատմամբ հնարավոր մեղսագրման փորձեր։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Գերեվարվածներից թիրախավորվում են հատկապես 50-ն անց մարդիկ, որոնց նկատմամբ վախեցնելու, շանտաժի ենթարկելու ու այլ մեթոդների գործադրմամբ փորձում են հասնել ցուցմունքների կորզման, թե իբր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, ադրբեջանցիների զինվորների սպանությանը, նրանց կտտանքների ենթարկելուն։
Ներկայումս Բաքվի զինվորական դատարանում քննվում է ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի քրեական գործը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել 113 (կտտանքներ), 115-ի 2-րդ մասի (պատերազմի օրենքների խախտում), 279 (զինվորական կազմավորումներին մասնակցություն), 318 (Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով։
Եվս մեկ անգամ հրավիրում ենք հնարավոր բոլոր միջազգային կառույցների ուշադրությունն այն բանի վրա, որ Ադրբեջանը չի խորշում կեղծիքների դիմելուց՝ հետապնդելով որքան հնարավոր է մեծ թվով հայ ռազմագերիների վերոնշյալ մեղադրանքներով պիտակավորելու նպատակ, որպեսզի հետագայում նրանց փոխանակի հայկական կալանավայրերում պահվող սիրիացի միջազգային տեռորիստների հետ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.