Անհրաժեշտության դեպքում անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սահմանված ժամից ավելի
2021 թվականի հունիսի 9-ին համացանցում տարածված հրապարակումների կապակցությամբ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ներկայումս ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր ստորաբաժանումները պատշաճ իրականացնում են իրենց բոլոր գործառութային պարտականությունները` չնայած գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմին:
Ոստիկանությունից News.am-ին հայտնում են, որ Երևան քաղաքի որոշ ստորաբաժանումներում առաջացել են կուտակումներ, ինչը կապված է ինչպես առօրյա գործառութային, այնպես էլ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով պայմանավորված պարտականությունների միաժամանակյա կատարման հետ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողների կողմից ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների կողմից քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումների ընդունման ժամկետը լրանում է 2021 թվականի հունիսի 10-ին, ուստի բոլոր դիմումատուներին ժամանակին սպասարկելու և օրենքով սահմանված գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով հունիսի 9-ին և 10-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն առանց ընդմիջման, իսկ որոշ ստորաբաժանումներում (Նոր Նորքի և Արաբկիրի անձնագրային ծառայություններ) ավելացվել են սպասարկող աշխատակիցները:
Անհրաժեշտության դեպքում անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սահմանված ժամից ավելի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.