«Զարթոնքը» դիմել է ԿԸՀ՝ «Քաղաքացիական պայմանագրի» գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով:
Դիմումի հիմքում դրվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 1-ին, 19-րդ հոդվածների, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի 2-րդ և 5-րդ հոդվածների նորմերը, իսկ դիմումի առիթ է հանդիսացել վարչապետի լիազորությունները փաստացի զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի կողմից բռնության և ատելության կոչերը:
ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:55
Президент США Дональд Трамп заявил в субботу, что Армения и Азербайджан близки к заключению соглашения о мире.
-
2025-07-19 10:52
Экс-депутат парламента Армении, бывший генконсул республики в Санкт-Петербурге Рубен Акопян арестован на два месяца по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщил его сын Самвел Акопян.
-
2025-07-19 10:34
Вашингтонский офис Армянского национального комитета (ANCA) осудил заявление посла США в Турции Тома Баррака о «сдаче в аренду» территории Армении. Об этом в интервью Alpha News заявила представитель ANCA по связям с общественностью Элизабет Чулджян.
-
2025-07-19 10:21
Группа "Альтернативные проекты" представляет статью бывшего министра иностранных дел Армении Ара АЙВАЗЯНА.