«Հայաստան» դաշինք․ Արձանագրում ենք դիտորդական առաքելության ակնհայտ կողմնակալություն
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ինչպես նաև դաշինքի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Հանդիպման շրջանակում ԵԱՀԿ դիտորդական առաքելության կողմից, ի թիվս այլ հարցերի, ներկայացվեց նաև միջանկյալ հաշվետվություն Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Այս մասին News.am-ը տեղեկանում է «Հայաստան» դաշինքից:
Մեր գնահատմամբ, վերոնշյալ փաստաթուղթը կրում է խիստ ընդհանրական բնույթ, քանի որ հաշվետվության մեջ Հայաստանում տիրող իրական իրավիճակը որևէ արտացոլում չի գտել: Հայաստանի գործող իշխանությունների կողմից ընտրական գործընթացների շրջանակում թույլ տված խախտումները բազմակի են (ատելության խոսք, վարչական ռեսուրսի չարաշահում և այլն), կրում են շարունակական բնույթ և անընդունելի են: Սակայն, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, ունենալով հստակ տեղեկատվություն՝ ի թիվս այլ աղբյուրների, այդ թվում նաև «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված, որևէ կերպ չի անդրադարձել դրան։ Նման լռությունը համարժեք է առաքելության փաստացի կատարումից խուսափելուն և հիմնավոր կասկածների հիմք է վերջիններիս անաչառության մասով:
Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները փաստացի հրաժարվեցին նույնիսկ ատելության խոսքի նման ծավալի վերաբերյալ արտահերթ զեկույցով հանդես գալու հնարավորությունից։
Հատկանշական է, որ վերջին երեք տարիների ընթացքում մարդու իրավունքների զանգվածային խախտումների, դատարանների շրջափակման, քաղաքական հետապնդումների և ոչ մեկի վերաբերյալ արևմտյան երկրների դեսպանատները հայտարարությամբ հանդես չեն եկել, և դիտորդական առաքելության ներկայիս լռությունը ևս դրա շարունակականության տիրույթում է։
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ արձանագրում ենք դիտորդական առաքելության ակնհայտ կողմնակալության և արդյունավետության լրջագույն ռիսկեր:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.