Последние новости

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ․ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏՈՒԼԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ

Տեր-Պետրոսյանը և իր թիմը նենգափոխում են փաստերը։ Երբ ՀԱԿ-ը հայտարարեց ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին, ինձ թվաց, որ Տեր-Պետրոսյանը արդարացիորեն ցանկանում է հետ վերադարձնել իր մորորյալ ընտրողներին, որոնց դավադրորեն և լկտիաբար Նիկոլը գողացավ 17-ի ԱԺ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Հիշեք, թե այդ ընթացքում հոգեզավակն իր հոդվածներով ու ելույթներով ինչպես էր հետևողականորեն վարկաբեկում ու քաղաքակապես ոչնչացնում Տեր-Պետրոսյանին՝ նրան մեղադրելով թե՛ մարտի 1-ը նախապատելու («Մեծ խառնակչություն. Լևոն Տեր-Պետրոսյան, «ՀԺ», 2015թ. հուվարյան 6 համարներում), թե՛ Սերժ Սարգսյանի հետ Արցախը թշնամուն հանձնելու շուրջ բանակցելու առիթով (2016-ին ՊՊԾ-ն գրավելու օրերին ոչմիթիզականության դիրքերից Տեր-Պետրոսյանին դավաճանության մեջ մեղադրող ելույթը):

Բայց պարզվեց՝ ո՛չ, 1-ին նախագահի և իրենով զոմբիացած իր թիմի նպատակը հիմնականում այլ է՝ պատմական փաստերը խեղաթուրելով, երեսպաշտորեն ստելով՝ փորձել Ռոբերտ Քոչարյանից վավրեժխնդիր լինել՝ նախկինում հայտնի ինչ-ինչ դեպքերի պատճառով։ և ՀԱԿ-ի համագումարում Տեր-Պետրոսյանը անթաքույց ձևակերպեց այդ բանաձևը՝ եթե չի ընդունում իր առաջարկը, չի ենթարկվում իր պահանջին, ապա ինքը և, հետևաբար, նաև իր թիմը, ամեն ինչ կանեն, որ նա վարչապետ չդառնա։

Հիշու՞մ եք Նիկոլի խոսքերը՝ կամ ես կդառնամ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Զուգահեռեցի՞ք... Հետո էլ սրտնեղում է, որ սրան իրավացիորեն համարում են իր հոգեզավակը։ Իսկ հիմա՝ Տեր-Պետրոսյանի կողմից փաստերը խեղաթուրելու մասով ընդամենը մեկ օրինակ. 1-ին նախագահը Պետրոսի մոտ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով ժամանակի գործոնին, ինչն, իսկապե՛ս, չափազանց կարևոր է քաղաքական գործընթացներում, իրեն հատուկ ամենագետի կեցվածքով մեղադրում է 2-րդ նախագահին, որ Ռոբերտ Քոչարյանը չհասկացավ ժամանակի գործոնի նշանակությոնը, ինչն աշխատում էր Ադրբեջանի օգտին և հեգնանքով նախատում է նրան, որ պետք չէր բանակցությունները ձգձգել։

Հարց. պրն. Տեր-Պետրոսյան, իսկ Դուք հասկանու՞մ էիք ժամանակի գործոնի կարևորությունը, երբ 94-ի մայիսի 12-ին ստորագրում էիք, ինչպես մեր հանդիպումներից մեկի ժամանակ ճշգրիտ բնորոշեց հաղթանակը կռած գեներալներից Նորատ Տեր-Գրիգորյանցը, պատերազմում հաղթողի կողմից նախադեպը չունեցող սեփական կապիտուլիացիայի մասին հայտարարող համաձայնագրի ստորագրումը...

2005թ., երբ Մոսկվայում մեր դեսպանատանը Կոմանդոսի հետ միասին զրուցում էինք համաձայնագրի ստորագրմանը ներկա ՌԴ Պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչյովի հետ և մեր դժգոհությունը հայտնում համաձայնագրի ու Ռուսաստանի պահվածքի մասին, Գրաչյովը, զինվորականին հատուկ իր ուղղամտությամբ, հակադարձեց՝ «Никого не надо винить! Это ваше верхушка виновата, а именно ваш президент Левон Тер-Петросян.Он не должен был давать своё согласие, и тогда вопрос был бы исчерпан».

Եղել և մնում եմ այն կարծիքին, որ Արցախի հարցի լուծման լավագույն պահը եղել է հենց այդ ժամանակահատվածը, երբ մեր դիրքերը բավականին ուժեղ էին թե՛ սահմանին և թե դիվանագիտության ոլորտում։ Ցավոք, պահը բաց թողնվեց։ Երբևէ համոզիչ փաստարկներ չեմ լսել, թե ինչու սգորագրվեց այդ համաձայնագիրը և որտեղից էր գալիս նախաձեռնությունը... Գուցե 1-ին նախագահը երբևէ կանդրադառնա՞ այս համաձայնագրին... Հ.Գ. Իսկ թե ինչպես Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից, ինչ նպատակ էր հետապնդում Տեր-Պետրոսյանը՝ Ինքնորոշված Արցախի 1-ին նախագահին նշանակելով Հայաստանի վարչապետ՝ առաջիկայում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДЖАЗ-ОРКЕСТР «АРЦАХ» ВЫСТУПИЛ НА МОСКОВСКОМ ДЖАЗОВОМ ФЕСТИВАЛЕ
    2025-06-16 13:58

    Летняя событийная афиша Москвы порадовала жителей и гостей столицы насыщенной программой: в течение недели ведущие джазовые коллективы России и зарубежья выступали на лучших открытых площадках города. Организатор фестиваля — Фонд Игоря Бутмана при поддержке Президентского фонда культурных инициатив и Департамента культуры города Москвы.

  • Артур ХАЧИКЯН: «АКЦЕНТ НА ГРУБОЙ СИЛЕ И АГРЕССИИ ПРОТИВ СУВЕРЕННОГО ГОСУДАРСТВА»
    2025-06-16 11:21

    «Согласно полученным сообщениям, военно-морские и военно-воздушные силы США и Великобритании приближаются к Ирану и готовятся вступить в войну, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.

  • ГЕНРИХ ДАНИЕЛЯН: ЖАЛКАЯ ПОПЫТКА ОБВИНИТЬ АРМЕНИЮ В ТОМ, В ЧЁМ АЗЕРБАЙДЖАН САМ СИСТЕМНО УЧАСТВУЕТ
    2025-06-16 10:00

    Азербайджан, ставший инструментом в руках Тель-Авива, сегодня представляет главную угрозу безопасности Ирана и всего региона, распространение подобных фальшивок не спасёт Алиева от ответственности за подрыв региональной стабильности и предательство интересов мусульманского мира, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян, коснувшись азербайджанских обвинений в отношении иранских армян и спецслужбы Армении, якобы «передававших секретную информацию третьей стороне». Публикацию полностью приводим ниже.

  • СЕРГЕЙ МАРКЕДОНОВ: НАСТУПЛЕНИЕ НА ЦЕРКОВЬ – НОВЫЙ ЭТАП «БАРХАТНОЙ РЕВОЛЮЦИИ»
    2025-06-16 09:28

    Церковь, как ранее парламент, суд или НКР становится помехой на пути к внутри-и-внешнеполитической гомогенизации, по которой уже не первый год последовательно продвигается Пашинян, написал в публикации «Наступление на церковь: новый этап «бархатной революции» в Армении?» в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ