Վարդևանյան․ Գլխավոր դատախազի այցը Սյունիք քաղաքական նպատակներ հետապնդող էր
Ակնհայտ է, որ գլխավոր դատախազի այցը Սյունիք քաղաքական նպատակներ հետապնդող էր, հայտարարությունները Հանրայինում՝ ևս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը, տեղեկացնում է News.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցվածի վերաբերյալ.
1. Նա իր խոսքում նշեց, որ Սյունիքի մարզում հանդիպում է իրականացրել` «հնարավոր ընտրական հանցագործությունները կանխարգելելու» նպատակով: Հատուկ Արթուր Դավթյանի համար պարզաբանեմ՝ դատախազության սահմանադրական լիազորությունների մեջ հանցագործությունների կանխարգելումը չի մտնում։ Ավելին՝ ՀՀ-ում դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Դատախազության լիազորությունները սպառիչ թվարկված են Սահմանադրությամբ, ուստի առնվազն ոչ պրոֆեսիոնալ է, որ դատախազությունն իրեն վերագրում է լիազորություն, որը սահմանված չէ Սահմանադրությամբ։
2. Չեմ կարող չհամաձայնել այն հանգամանքի հետ, որ, այո, մասնավոր սեկտորի ներգրավվումը «կանխարգելելիչ խորհրդակցությունը» իսկապես աննախադեպ է, բայց որևէ տեսակի հանցագործության կանխարգելումը որևէ տրամաբանությամբ չի կարող տեղավորվել մասնավոր սեկտորի լիազորությունների մեջ: Ասեմ ավելին՝ այն կարող է դիտվել ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ պետական այն էլ քրեական հետապնդման մարմնի ուղիղ միջամտություն։ Ի հավելումն՝ ՀՀ օրենսդրությամբ մասնավոր ընկերությունը Արթուր Դավթյանի վկայակոչած` վարչարարության սուբյեկտ չէ, հետևաբար` հակասահմանադրական ձևաչափով խորհրդակցությունից հետո իբր վարչարարությունը ուժեղացնելու որևէ հնարավորություն կամ տրամաբանություն չունի։
3. Խոսել իբր մտահոգ դիրքից ատելության խոսքի մասին և մեկ բառով անգամ չանդրադառնալ փաստացի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի արտահայտրթյուններին, որոնք նույնիսկ խուլիգանական բնույթի էին, ինքնին խոսում է Գլխավոր դատախազի հենց կախվածության, այլ ոչ թե անկախության մասին:
Ամփոփելով` Գլխավոր դատախազը որպես իրավաբան առնվազն պետք է սխալները ընդունելու կամք ու կարողություն ունենա, այլ ոչ թե փորձի «թեթև ձեռք» ու նման տերմիններով արատավորի իր ղեկավարած կառույցից ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարմնի` Սահմանադրական դատարանին:
Կարծում եմ ակնհայտ է, որ գլխավոր դատախազի այցը Սյունիք քաղաքական նպատակներ հետապնդող էր,հայտարարությունները հանրայինում ևս: Հորդորում ենք մնալ բացառապես իրավական և քաղաքական չեզոքության տիրույթում, միաժամանակ ունենալ կամք` ուսումնասիրելու ժամանակավոր իշխանության կողմից վարչական ռեսուրսի իրական չարաշահման դեպքերը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 16:15
Сборная Армении по футболу сыграет в стыковых матчах Лиги наций с командой Грузии. Об этом стало известно в пятницу по итогам жеребьевки плей-офф престижного турнира, которая состоялась в швейцарском Ньоне.
-
2024-11-22 16:11
«Власти Азербайджана намерены использовать климатический саммит COP29, прошедший в Баку, как платформу для антиармянской пропаганды.
-
2024-11-22 16:09
Человечество еще не окунулось в третью мировую войну, но уже идет настоящая информационная война. Об этом заявил президент Беларуси Александр Лукашенко, передает корреспондент Белта.
-
2024-11-22 16:08
Премьер-министр Казахстана Олжас Бектенов провел оперативное совещание о принятии срочных мер по обеспечению безопасности основных военных и гражданских объектов в связи с ситуацией вокруг Украины, передает Tengrinews.kz.