Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՑ, ՉԱՓՆԵՐԴ ՎԱՂՈՒՑ ԱՆՑԵԼ ԵՔ
Զորամասերի հրամանատարներին, տարբեր բարձրաստիճան զինվորականներին քաղաքական դրդապատճառներով զբաղեցրած պաշտոններից, ծառայությունից ազատելն ամբողջությամբ տեղավորվում է Վաղարշակ Հարությունյան-Անդրանիկ Քոչարյան գծի շրջանակներում, ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:
«Թիրախում են հայտնվելու բոլոր նրանք, ովքեր սրանց քաղաքական հրահանգները չեն կատարում, տեղերում Փաշինյանի համար «մասովկա» չեն ապահովում։ Դրան հակառակ խրախուսվում են ծառայության ժամերին, քաղաքացիական հագուստով, «լայն մասսաների» դեր կատարող տարբեր ուժայիններ և նրանց ենթակա անձնակազմ, այդ թվում՝ ռազմական ոստիկանության աշխատակիցներ ներգրավելու նախաձեռնությունները։
Հեռու մնացեք զինվորականներից, չափներդ վաղուց անցել եք, իսկ կարմիր գծերը բազմակի անգամ հատել։
Պարոնա՛յք սպաներ, գլուխներդ բարձր պահեք, լավ գիտեմ, թե ինչ է ձեզանից շատերի համար պատիվն ու արժանապատվությունը ու գիտեմ, թե դա պաշտպանելու համար ինչի եք պատրաստ», - գրել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 15:49
«Не секрет, что уже неоднократно власти Армении и тот же Никол Пашинян внедряли в армянское общество азербайджанские нарративы», – заявил на полях проходящей в Ереване международной конференции на тему «Глобальная безопасность и геополитические вызовы» политический обозреватель информационно-аналитического центра «Верелк» Айк Халатян, коснувшись заявления Никола Пашиняна относительно Западной Армении и введенного в обращение Баку термина «Западный Азербайджан».
-
2024-11-23 15:35
Политолог Степан Даниелян, коснувшись сделанных накануне, 22 ноября, Николом Пашиняном в ходе интервью Общественному телевидению Армении заявлений, написал:
-
2024-11-23 15:33
Землетрясение произошло в субботу в Лачине (Бердзор). Толчки ощущались во всем Карабахе, сообщают азербайджанские СМИ.
-
2024-11-23 15:31
Российские карты китайской системы UnionPay, выданные Газпромбанком, перестали обслуживаться банками ОАЭ и Турции.