Տեր-Պետրոսյանը` ԼՂ հարցի կարգավորման մասին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վստահեցնում է` իր իշխանության ժամանակ Ադրբեջանն ավելի քան պատրաստ էր ստորագրել ԼՂ հարցի կարգավորման պայմանագիր, քան դրանից հետո` այս 23 տարիների ընթացքում։ Տեր–Պետրոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց այդ մասին` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մինչև իր հրաժարականը 1990-ականների հաղթանակը չամրագրեց։
«Ես ամրագրած այդ հաղթանակը փոխանցել եմ հաջորդ իշխանություններին։ Սակայն Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն այնպես էին տրամադրվել, որ ոչ մի կերպ ինձ չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել։ Եթե ես սկսեի փորձել դա անել, քաղաքացիական պատերազմ էր սկսվելու Հայաստանում»,–ասաց Տեր-Պետրոսյանը։
Նա հավելեց, որ քաղաքացիական պատերազմի չտանելու համար էլ հրաժարական է տվել։
Նշենք, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 11:45
«Молчите и ничего не делайте. Настанет день, когда Католикосом всех армян станет представитель партии "Гражданский договор", например, Аргишти Кярамян. А почему бы и нет – он ведь давно уже не занимал новую должность», – написал режиссёр Мгер Мкртчян.
-
2025-06-06 11:42
Кампания Никола Пашиняна и его супруги Анны Акопян «Учиться модно» осуществляется за счёт средств государственного бюджета.
-
2025-06-06 11:07
Глава Совета Федерации РФ накануне прибыла в Ереван с официальным визитом во главе внушительной делегации.
-
2025-06-06 11:03
Член Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Артак Закарян прокомментировал заявления министра иностранных дел Арарата Мирзояна.