Последние новости

Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուն

Տեղեկացնում եմ, որ րոպեներ առաջ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը:

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ րոպեներ առաջ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը (Արմավիրի նախկին քաղաքապետ)։

Հայտարարում ենք, որ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։ Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը։

Ռ.Խլղաթյանի պաշտպաններ՝

Գայանե Պապոյան

Արսեն Սարդարյան»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ