Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ․ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՄՏԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ ՈՒ ՍԿՍԵԼ Է ԲԱԴԻ ՁԱՅՆԵՐ ՀԱՆԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ձայնագրությունը նրա մասին է, թե Նիկոլ Փաշինյանն իր անպատասխանատու մոտեցմամբ ինչպես բերեց ու հասցրեց մեզ պատերազմի, այսօր Հայաստանի բնակավայրերից մեկում կապիտուլյանտը հերթական անգամ ավտոբուսով բերված մի խումբ մարդկանց դիմաց ելույթ էր ունենում ու ուզում էր բացատրել, թե ինքը ինչ լավ ու հայրենասեր քայլ է արել: Այս մասին երեկ Սյունիքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար Արթուր Վանեցյանը:
«Իրականում այն, ինչ մենք լսում ենք ձայնագրության մեջ, տրագեդիա է: Պատկերացրեք, որ կա մի ակումբ և դա պայմանական անվանենք Միջազգային հարաբերությունների ակումբ, որտեղ կապիտուլյանտը պատահաբար փողոցից հայտնվել է այնտեղ և սկսել է խաբել, ֆռռացնել և խուսափել տարբեր պատասխաններից և հարցերից, իսկ ակումբի մարդիկ ուզել են հասկանալ, թե ով է այս «կինդեր-սյուրպրիզը» և հասկացել են, որ մի փողոցային, սովորական ավանտյուրիստ, որը ինչպես խաբում է երկրի ներսում, այդպես էլ խաբում է կամ փորձում է խաբել միջազգային հարաբերությունների հսկաներին»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Նա նաև նշեց, որ այդ նույն «միջազգային ակումբում» Հայաստանի ներկայացուցիչները 20 տարի շարունակ կարողացել են հասկանալ առկա խնդիրները և լուծումներ տալ, տարիներ շարունակ հայ ներկայացուցիչները հանդիսացել են բանիմաց, փորձառու և հայրենասեր մարդիկ, իսկ կապիտուլյանտը փորձում էր խաբել այդ «միջազգային ակումբի» հսկաներին, որի արդյունքում մենք ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ, կորսված հայրենիք, իսկ ՀՀ սահմաններում են գտնվում ադրբեջանական զորքերը:
«Եկեք պատկերացնենք մի լճակ, որտեղ որսորդները սպասում են, երբ պետք է բադերը գան, որ որս անեն ու այդ սպասելու ընթացքում որսորդը ե՞րբ է սպասում ու զենքը ձեռքին փորձում կրակել, երբ բադը ձայներ է սկսում հանել, հիմա այս կապիտուլյանտը մտել է այդ միջազգային ակումբ ու սկսել է բադի ձայներ հանել ու բոլոր միջազգային խաղացողները զենքերը ձեռքները սպասում են, թե որը պետք է սրա վրա կրակի»,-ասաց Արթուր Վանեցյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.