Քոչարյան․ Չի կարելի ներքաղաքական լարվածությունն այս աստիճանի հասցնել
Ես հետ գալու որևէ ցանկություն չեմ ունեցել, որովհետև այս վիճակում երկրի ղեկը ստանձնելը չափազանց մեծ պարտավորություն է։ Ինձ համար երկու անգամ նման իրավիճակներից պատվով դուրս գալը նշանակում է ռիսկի տակ դնել իմ համբավը։ Եղվարդում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Երրորդ անգամ մտնում ենք սրա տակ, ուրեմն պետք է ևս մեկ անգամ պատվով դուրս գանք։ Ինձ համար սա լինել-չլինելու հարց է լինելու։ Այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ նույնիսկ ընտանիքներում են կիսվել։
Բարեկամներն իրար հետ չեն խոսում։ Չի կարելի ներքաղաքական լարվածությունն այդ աստիճանի հասցնել։ Մենք գալիս ենք հանգստություն բերելու համար։ Մենք լաչառ չենք, գոռգոռալ չենք սիրում, բայց մենք 24 ժամ աշխատելու ընդունակություն ունենք։ Մի վատ բնավորություն ունենք, ուրիշներին էլ ենք աշխատացնում։ Հիմա ով չի ուզում աշխատանքով երկիրն առաջ տանի, հաստատ մեզ ձայն չի տա»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը, տեղեկացնում է Փաստինֆո-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».