Փաստաբան․ Սա խոչընդոտում է «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը
Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է երեկ ժամը 22.25-ի սահմաններում, սակայն մինչ այդ փաստացի արգելանքի վերցրել են 17.30-ին, իսկ արձանագրել են 18.30-ին: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Խլղաթյանի պաշտպան Գայանե Պապոյանը:
«Տեղի են ունեցել մի շարք խախտումներ, որոնք մենք արդեն ներկայացրել ենք ՄԻՊ-ի գրասենյակ: Փաստաբաններիս մուտքը փորձել են խոչընդոտել: յուրաքանչյուր փաստաբանի մուտքը 45-50 րոպե խոչընդոտել են, մինչև կարողացել ենք բարձրանալ ու հանդիպել պարոն Խլղաթյանին: Մեկնաբանում էին, որ ունեն պետի հրաման, որ որևէ փաստաբանի թույլ չտան բարձրանալ վերև: Միայն ՄԻՊ-ի միջամտության շնորհիվ կարողացել ենք հանդիպել պարոն Խլղաթյանին:
Այստեղ ընդհանրապես, իրավաբանության հետ աղերս չունեցող գործընթաց է: Վարույթ իրականացնող մարմինն ակնհայտորեն ուղղորդված է գործում: Պարոն Խլղաթյանը ձերբակալվել է քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի և 154.2 հոդվածի երկրորդ մասի կասկածանքով, որը ոչ մի առնչություն չունի պարոն Խլղաթյանի հետ: Այս ամենը նպատակ ունի խոչընդոտելու ընտրություններից առաջ «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը: Պարոն Խլղաթյանը ևս հայտարարել է, որ որևէ առնչություն չունի կասկածանքի հետ և այդ ամենը քաղաքական հետապնդման երանգներ է պարունակում»,-ասաց Պապոյանը:
Նա հավելեց, որ վարույթ իրականացնող մարմինը խախտել է նաև քննչական ենթակայությունը.«Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն նշված հոդվածով քննությունը պետք է իրականացնեն բացառապես ՀՔԾ քննիչները: Գուցե այն մարմինը, որն իրավասու էր քննելու յդ հոդվածով գործը, չի համաձայնել և վարույթն իրականացնող մարմինը ուղղորդված լինելով հմապատասխան վայրից, որոշելեն այլ մարմնի՝ Քննչական կոմիտեի վրա բարդել: Այդ հանգամանքի հետ կապված բողոքում բարձրացրել ենք հարցեր»,-ասաց նա:
Իր հերթին «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ Ռուբեն Խլղաթյանի հետ կապված. «Ավելի վաղ՝ մի քանի օր առաջ էլ փորձ էին արել սարքել մեկ այլ քրեական գործ և դրանով փորձել նրա գործունեությունը մեր դաշինքի շրջանակներում խոչընդոտել: «Դա չէր ստացվել, սաս էլ չի ստացվելու: Պարզապես մենք այն ժամանակ չէինք խոսել, որովհետև սպասում էինք, տեսնենք, թե էլ ինչ կարող են այս կապիտուլյանտներն անել, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.