Արման Աբովյանը` գերիների հարցի և «գլխատված» ԱԳՆ-ի մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի համար զավեշտալի և անընդունելի է առհասարակ գերիների հարցը քաղաքական թրենդ դարձնելը։ Աբովյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ` անդրադառնալով գերիների թեմայով վերջին օրերի լուրերին ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։
Նշենք, որ Փաշինյանն ասել էր, թե Բաքվի բանտերում գտնվող տղաները մեզ կներեն մեկ–երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, ինչին ի պատասխան Սարգսյանն էլ նշել էր` այդ դեպքում թող Փաշինյանն իր որդուն մեր 20-25 գերիների հետ փոխանակի։ Փաշինյանն արձագանքել էր` ասելով, թե պատրաստ է նամն քայլի դիմել։
«Ի՞նչ է նշանակում՝ երկու ամիս կսպասեն գերիները. այնտեղ ամեն վայրկյանը դժոխք է։ Չմոռանանք Բաքվի քայլերը, որը դատեր է անում՝ մեր գերիներին տեռորիստներ ներկայացնելով։ Ադրբեջանը փորձում է իր անասնական, տեռորիստական կեցվածքը քողարկել իբր թե տեռորիստների դեմ գործեր հարուցելով»,–ասաց Աբովյանը` հավելելով` թող այս ամենի գնահատականը ժողովուրդը տա։
Աբովյանը նշեց` շոուների կազմակերպման հարց ԲՀԿ–ն իր առջև չի դնում` առանց այն էլ հասարակությունը բզկտված է։
Նրա խոսքով` գերիների հարցով այժմ պիտի զբաղվեր մեր ԱԳՆ–ն, սակայն այսօր «գլխատված» ԱԳՆ ունենք։ Աբովյանը նկատեց` մինչև օրս հստակ պատախան չկա, թե ինչ է կատարվում ԱԳՆ-ում։ Աբովյանը կարծում է, որ ԱԳՆ–ից հեռացողներն ինչ–որ տեղեկության են տիրապետում, և նա կոչ արեց հեռացողներին որոշ փակագծեր բացել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.