Последние новости

Սերժ Սարգսյան․ «Թավշա հեղափոխությունը» Արցախի 75%-ի հանձնումն է

Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարում է, որ «թավշյա հեղափոխությունն» ավարտվել է և սկսում են «պողպատյա հեղափոխություն», Վայոց ձորում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես չգիտեմ, թե խոսքն ինչի մասին է, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչ հետևանքների է հանգեցրել «թավշյա հեղափոխությունը»։

«Թավշա հեղափոխությունը», պարզվեց, որ մեր հասարակության սևերի և սպիտակների բաժանումն էր, ստի ու կեղծիքի տարածումը, անվտանգության համակարգի փլուզումը, Արցախի 75%-ի հանձնումը, հազարավոր զոհերի, անհետ կորածների և գերեվարվածների արձանագրումը և ՀՀ տարածքի մի հատվածի օկուպացիան», - նշել է նա։

Սերժ Սարգսյանն ընդգծել է՝ եթե նպատակն այս գործընթացի ուժգնացումն է, ապա նրանք իրենց ամուր վահանին են հանդիպելու։

«Մենք դա թույլ չենք տա», - ասել է ՀՀ երրորդ նախագահը, տեղեկացնում է Aysor.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ