Последние новости

Աշոտյան․ Մեր ժամանակ ապահովության զգացողություն, կայունություն կար

Կարող ա մեր ժամանակ ամեն ինչ լավ չէր, կարող ա մենք էլ սուրբ չէինք, իսկ ո՞վ է սուրբ, բայց կար ապահովության զգացողություն, կայունություն, կանխատեսելիություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մարդիկ էս օրերին ոչ թե մտածում էին՝ ոնց գտնեն իրենց երեխեքի դիերը կամ ոնց անեն, որ մի կտոր հաց վաստակեն, այլ մտածում էին ամառը որտեղ են անցկացնելու: Քանի՞ մարդ գիտեք հիմա Հայաստանում, որ մտածում է՝ ամառը որտեղ ա անցկացնելու: Հայաստանում չկա նորմալ մարդ, որի հոգեվիճակը նույնն է, որի կենսառիթմը նույնն է, և էս ամենը բերել է, այո՛, մեր հանդեպ կարոտի: Ինչքան ապիկար պետք է լինել, որ համաժողովրդական սերը 3 տարվա մեջ վերածես ատելության ու նենց անես, որ մեզ ուզեն հետ բերել», - ասաց Աշոտյանը, տեղեկացնում է Aysor.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ