ՊՆ․ Հայկական ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ինչը հերթական ապատեղեկատվությունն է, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Հայկական ստորաբաժանումները ոչ թե գնդակոծել են Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը, այլ միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։ Մասնավորապես, հունիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հայկական ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ինչից հետո ինժեներական աշխատանքները դադարեցվել են, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.