Հռոմի արևելագիտության պապական ինստիտուտում Ցեղասպանությանը նվիրված միջոցառում է կազմակերպվել
Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է առաջնորդի միջազգային հանրությանը աշխատելու նմանօրինակ ողբերգությունների կանխման ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Հռոմի արևելագիտության պապական ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը հայտարարել է Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը:
Միջոցառմանը ներկայացվել է իտալացի նկարիչների «Մադենոտե» խմբի «Հայ մայրը» ստեղծագործությունը: Խմբի անունից հանդես եկող Մադալենա Գաբրիելեն նշել է, որ ստեղծագործությունը նվիրվում է Հայոց ցեղասպանության հիշատակին՝ ոգեշնչված Ցեղասպանության տարիներին Հալեպում արված մի լուսանկարից, որտեղ հայ մայրն իր դստեր հետ սգում է հատակին պառկած կրտսեր աղջկա մահը: Օրիգինալ լուսանկարն այժմ պահվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում:
Դեսպան Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել Իտալիային մարդու իրավունքների ու համընդհանուր արժեքների հանդեպ հարգանքի և Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի համար: Նա երախտագիտություն է հայտնել բոլորին, ովքեր դժվարին ժամանակներում եղել են հայ ժողովրդի կողքին:
Միջոցառմանը ներկայացվել է նաև ֆրանսիացի գրող Էնի Ռոմանի «Հայաստանցի տատիկս» գրքի իտալերեն թարգմանությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 11:13
В Горисе стартовала 5-ая Конференция по децентрализованному сотрудничеству Армения-Франция.
-
2025-06-02 11:09
Азербайджанская пресса непрерывно пишет об атаках пашиняновской власти против Первопрестольного Святого Эчмиадзина, пишет секретарь фракции "Честь имею" Тигран Абрамян.
-
2025-06-02 11:07
Министерство внутренних дел Армении закупило 15 полицейских машин Volvo. Sputnik Армения ознакомился с контрактом.
-
2025-06-02 11:01
В аэропорту «Звартноц» болельщики встретили сборную Армении по спортивной гимнастике под руководством Акопа Серобяна. Команда вернулась на родину после триумфального выступления на чемпионате Европы.