ԵԽ․ Մենք երկխոսություն ենք վարում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումների մշակման շուրջ
Եվրոպայի խորհուրդը ներկայումս երկխոսություն է վարում Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջին հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման համալիր միջոցառումների մշակման շուրջ: Այս մասին Վիեննայում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մշտական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
«Եվրախորհուրդը ներկայումս երկխոսություն է վարում` Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջին հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման համալիր միջոցառումներ մշակելու համար:
Վստահության ամրապնդման այդ միջոցառումները գործում են Աբխազիայում, Հարավային Օսեթիայում և Մերձդնեստրում: Դրանց հաջողությունը կախված է իշխանությունների նվիրվածությունից:
Եվ նրանք գիտակցում են, որ Եվրոպայի խորհուրդը լիովին սատարում է իր անդամ պետությունների անկախությունը և տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ծախսված ժամանակն ու ջանքերն իրենց արդարացնում են:
Այս տեսակ շփումները կարող են միայն խթանել մարդու հիմնարար իրավունքների հարգումը, ինչպես նաև այն, որ կայուն խաղաղություն կառուցելու համար վստահությունը կարելի է որպես հիմնաքար կիրառել», - նշել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.
-
2025-06-07 11:05
На прилавках магазинов в России доминирует местный товар, а также армянский коньяк и грузинский брэнди. Такие данные приводит SputnikLive по итогам анализа из открытых источников.